«Տիգրանակերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
|Պատկեր = [[Պատկեր:Tigranakert (Tigranocerta) battle in 69 BC (Armenian).png|300px]]
|Վերնագիր = Ճակատամրտի ընթացքը
|Թվական = [[Հոկտեմբերի 6]], [[Մ.թ.ա. 6869]]
|Վայր = [[Հայկական կայսրություն]], [[Աղձնիք]] նահանգ, [[Տիգրանակերտ]] քաղաքի մոտ{{Տեղորոշման քարտեզ
| Մեծ Հայք
Տող 37.
[[Սեպտեմբեր]]ի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ [[Ապպիանոս]]ի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ [[Ատրպատական]]ը ([[Մարաստան]]ը), [[Աղվանք]]ը, [[Վիրք]]ը, [[Կորդուք]]ը, [[Ադիաբենե]]ն և անգամ [[Պարսից ծոց]]ի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին:
 
[[Հոկտեմբերի 6]]-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, [[հոկտեմբեր]]ի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր: Տիգրան Բ Մեծի [[Միջերկրական ծով|Միջերկրածովյան]] տիրությունը՝ [[Ասորիք]], [[Փյունիկիա]], [[Կիլիկիա]], անցել են Հռոմին։[[Հռոմեական Հանրապետություն|Հռոմին]]։
 
Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել [[Հայ-հռոմեական պատերազմ|պատերազմի]] ելքը. [[Արածանիի ճակատամարտ]] մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։