«Տիգրանակերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27.
}}
 
'''Տիգրանակաերտի ճակատամարտ''', տեղի է ունեցել հռոմեական և հայկական զորքերի միջե Հայաստանի[[Հայկական կայսրություն|Հայաստան]]ի մայրաքաղաք [[Տիգրանակերտ]]ի մոտ, [[հոկտեմբերի 6]]-ին։ Պոնտոսում[[Պոնտոս]]ում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից [[Միհրդատ VI Եվպատոր]]ին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր [[Տիգրան Բ Մեծ]]ը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել [[Փոքր Ասիա|Ասիա հռոմեական մարզը]] և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, [[մ.թ.ա. 69]] թվականի [[գարուն|գարնանը]] հռոմեական 40 հազարանոց բանակը՝ [[Լուկուլլոս]]ի հրամանատարությամբ, [[Կապադովկիա]]յի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։ Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն։ Հայկական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկությունները։ Մարտը սկսվել է առաջ քաշված հայկական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով։ Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով խոր շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի։ Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ [[Ասորիք]], [[Փյունիկիա]], [[Կիլիկիա]], անցել են Հռոմին։ Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. [[Արածանիի ճակատամարտ]] մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։
 
Սկսվեց [[հայ-հռոմեական պատերազմ]]ը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ [[մ.թ.ա. 69]]-[[մ.թ.ա. 67|67]] թվականներ և [[մ.թ.ա. 66|66]] թվական: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով:
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
Հռոմեական զորավար Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն այն իրագործվեց միայն մասամբ: Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք որ անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն: Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց:
 
Լուկուլլոսի ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր [[Պաղեստին]]ում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց:
 
[[Սեպտեմբեր]]ի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ [[Ապպիանոս]]ի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ [[Ատրպատական]]ը ([[Մարաստան]]ը), [[Աղվանք]]ը, [[Վիրք]]ը, [[Կորդուք]]ը, [[Ադիաբենե]]ն և անգամ [[Պարսից ծոց]]ի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին:
 
[[Հոկտեմբերի 6]]-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, [[հոկտեմբեր]]ի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր: Տիգրան Բ Մեծի [[Միջերկրական ծով|Միջերկրածովյան]] տիրությունը՝ [[Ասորիք]], [[Փյունիկիա]], [[Կիլիկիա]], անցել են Հռոմին։
 
Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել [[Հայ-հռոմեական պատերազմ|պատերազմի]] ելքը. [[Արածանիի ճակատամարտ]] մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]