«Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և [[1960]]-ական թվականների՝ [[Հայաստան]]ի ու [[Սփյուռք]]ի նկարիչների գործեր: Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է [[ՀՀ մշակույթ]]ի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ: Թանգարանում ցուցադրվում են [[Մինաս Ավետիսյան]]ի, [[Աշոտ Հովհաննիսյան]]ի, [[Մարտին Պետրոսյան]]ի, [[Գայանե Խաչատրյան]]ի, [[Վրույր Գալստյան]]ի, [[Վաղարշակ]], Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ [[Ժիրայր Օրագյան]]ի, [[Ժանսեմ]]ի, [[Գառզու]]ի, [[Ասատուր Պզտիկյան]]ի և ուրիշների գործերից: Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ [[Սարգիս Համալբաշյան]]ի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, [[Թենի Վարդանյան]]ի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով: [[2004]] թվականին բարերար [[Գրիգոր Մուրադյան]]ը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից: Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), Հայաստանի նկարիչների միության դահլիճներում հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն: 2006–2007 թվականներին [[Ֆրանսիա]]յում` «Հայաստանի տարի», [[2007]] թվականին [[Հռոմ]]ում` «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել կատալոգներ:
 
[[Կատեգորիա:ՀայաստանիԵրևանի պատկերասրահներ]]