«Թրիալեթ (հուշարձանախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

'''Թրիալեթ''', հնագիտական հուշարձանների խումբ [[Վրացական ԽՍՀ]] Ծալկայի շրջանում: [[1936]]-[[1940]] թվականներին և [[1947]]-[[1948]] թվականներին պեղել է [[Վրաստան]]ի պետական թանգարանի արշավախումբը՝ Բ.Ա. Կուֆտինի ղեկավարությամբ: Հայտնաբերվել են ուշ [[քարի դար]]ից մինչև վաղ [[միջնադար]]ի հուշարձաններ: Առավել ուշագրավ է միջին բրոնզի դարի (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) մշակույթը: Դամբարանաբլուրներում (երբեմն՝ մոտ 100մ տրամագծով) պեղվել են քարակույտով կամ հողաթմբով ծածկված անհատական թաղումներ: Որոշ մեծ [[դամբարան]]ախցեր կառուցապատված են սալաքարերով և հիշեցնում են թաղումնային սրահներ (մինչև [[175]] մ<sup>2</sup> տարածքով): Թրիալեթում մեծ մասամբ դիակիզել են: Թաղել են փայտե պատգարակների, երբեմն՝ քառանիվ սայլերի վրա: Գտնվել են կիսաթանկարժեք քարերով զարդարված ոսկե և ծիսական տեսարաններով արծաթե գավաթ, պղնձե, բրոնզե, կավե, քարե կենցաղային առարկաներ: Թրիալեթի դամբարանաբլուրների մշակույթը մոտ է [[Սևան]]ի ավազանի ([[Լճաշեն]] և այլն), [[Լոռի|Լոռ]]ու ([[Կիրովական]]ի դամբարանաբլուր) մշակույթներին, ընդհանուր գծեր ունի համապատասխան ժամանակաշրջանի առաջավորասիական մշակույթի հետ:
 
[[Կատեգորիա:Վրացական Հուշարձանախմբերմշակույթ]]
{{ՀՍՀ}}