«Ալֆա-տրոհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « thumb|right|280px|Ատոմի միջուկի ալֆա-տրոհումը '''Ալֆա-տրոհում''', ատոմի միջուկի Ռադիո...»:
 
No edit summary
Տող 16.
Առաջին անգամ ալֆա-տրոհումը որոշարկել է բրիտանացի ֆիզիկոս [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ը 1899թ.<ref>[http://books.google.com/books?id=ipMOAAAAIAAJ&pg=PA109#v=onepage&q&f=false Ուրանի ուսումնասիրությունը և դրա առաջացրած էլեկտրական հաղորդականությունը="Uranium radiation and the electrical conduction produced by it"] Philosophical Magazine (1899), Series 5, vol. 47, no. 284, pages 109-163.</ref>։ Միաժամանակ Փարիզում ֆրանսիացի ֆիզիկոս [[Պոլ Վիլլար|Պոլ Վիլլարը]] նմանատիպ փորձեր անցկացրեց, սակայն չհասցրեց Ռեզերֆորդից շուտ հրապարակել։ Ալֆա-տրոհման առաջին քանակական տեսությունը մշակել է [[Գեորգի Գամով]]ը։
 
== Վտանգավորությունը կենդանի օրգանիզմների համար ==
Լինելով բավական ծանր և դրականապես լիցքավորված, ռադիոակտիվ տրոհման [[ալֆա-մասնիկներ|ալֆա-մասնիկները]] նյութում ունեն շատ կարճ վազքի երկարություն և միջավայրում շարժման ժամանակ արագ կորցնում են էներգիան աղբյուրից ոչ մեծ հեռավորության վրա։ Դրա արդյունքում ճառագայթման ամբողջ էներգիան անջատվում է նյութի փոքր ծավալում, ինչը մեծացնում է [[բջիջ|բջիջների]] վնասվելու հավանականությունը, եթե ճառագայթման աղբյուրը օրգանիզմի մեջ է ընկնում։ Սակայն ռադիոակտիվ աղբյուրների ''արտաքին'' ճառագայթումն անվնաս է, քանի որ ալֆա-մասնիկները կարող են կասեցվել [[օդ]]ի մի քանի սանտիմետրում կամ նյութի մի քանի տասնյակ միկրոմետրանոց շերտում, օրինակ՝ [[թուղթ|թղթով]] կամ նույնիսկ վերնամաշկի կարծրացած, մեռուկացված շերտով՝ չհասնելով կենդանի բջիջներին։ Նույնիսկ հպումը մաքուր ալֆա-ճառագայթման աղբյուրին վտանգավոր չէ, չնայած պետք է հիշել, որ ալֆա-ճառագայթման շատ աղբյուրներ ճառագայթում են նաև ավելի թափանցունակ [[բետա-մասնիկ|բետա-մասնիկներ]], [[գամմա-ճառագայթում|գամմա-քվանտներ]], երբեմն՝ [[նեյտրոն|նեյտրոններ]]։ Սակայն ալֆա-ճառագայթումը օրգանիզմի մեջ ընկնելով էական ճառագայթահարման պատճառ է դառնում։ Ալֆա-ճառագայթման [[որակի գործակից]]ը 20 է (մեծ է իոնացնող ճառագայթման բոլոր մյուս տիպերից, բացառությամբ ծանր միջուկները և [[միջուկի բաժանում|միջուկի բեկորներ]])։ Դա նշանակում է, որ ալֆա-մասնիկը կենդանի հյուսվածքում ստեղծում է մոտ 20 անգամ ավելի մեծ վնասվածքներ, քան նույն էներգիայով գամա-քվանտը կամ բետա-մասնիկը։
 
Վերն ասվածը վերաբերում է ալֆա մասնիկների այն ռադիոակտիվ աղբյուրներին, որոնց էներգիան չի գերազանցում 15 ՄէՎ-ը։ Արագացուցիչում առաջացած ալֆա-մասնիկները կարող են շատ ավելի մեծ էներգիա ունենալ և ստեղծել նշանկալից դոզա նույնիսկ օրգանիզմի արտաքին ճառագայթահարման դեպքում։
 
== Տես նաև ==