«Թովմաս Նազարբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1855]]թ.։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թթ. մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմներին: 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թ. հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թ. նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1916 թ. ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գերոգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի: [[1917]] թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը [[1918]] թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը [[Վանաձոր]]ի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։ 1919 թ մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար: 1919 թ. հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Վերադարձել է 1921 թ.: Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Գրել է հուշեր։ Մահացել է [[1931]] թ-ին [[Թիֆլիս]]ում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ:
Պարգևատրվել է.
1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
1904 թ. “Ոսկյա զենքովՙ քաջության համար”
1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով
 
== Արտաքին հղումներ ==