«Թովմաս Նազարբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1855]]թ.։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թթ. մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմներին: 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թ. հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թ. նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ դիվիզիայի հրամանատար։ 1916 թ. ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գերոգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի: [[1917]] թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը [[1918]] թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը [[Վանաձոր]]ի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակում։ 1919 թ մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագաննախագահ և զորքերի հրամանատար: 1919 թ. հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Վերադարձել է 1921 թ.: Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Գրել է հուշեր։ Մահացել է [[1931]] թ-ին [[Թիֆլիս]]ում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ:
 
== Արտաքին հղումներ ==