«Տնտեսական ընկերակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և ներքին հղումների ճշտումներ, փոխարինվեց: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական և ներքին հղումների ճշտումներ, փոխարինվեց: ։Տ → ։ Տ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տնտեսական ընկերակցություն''', (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող [[ձեռնարկություն]] է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ [[անձ]]անց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն։
Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ։Տնտեսականանդամ։ Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր [[պայմանագիր]]ն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների [[աշխատանք]]ային և գույքային [[ավանդ]]ները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ։
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար։
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում։ Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ։