«1079»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
WikiAutoDates
չ Gor Minasyan (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ERJANIKbot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 6.
 
==Ծնունդներ==
* [[Պետրոս Աբելյար]], մոտակայքում: Միջնադարի ֆրանսիացի [[փիլիսոփա]], [[աստվածաբան]], [[պոետ]], [[երաժիշտ]]: == Կենսագրություն ==Իր փիլիսոփայությունն ու կյանքը շարադրել է «Իմ դժբախտությունների պատմությունը» գրքում: Նա հրաժարվել է իր բաժին ժառանգությունից, քանի որ վաղ հասակից սիրել է փիլիսոփայությունը: Աշակերտել է Ռոսցելինին: Հետագայում եկել է [[Փարիզ]], սովորել եպիսկոպոսյան դպրոցում, սակայն ուսուցիչների հետ վիճաբանելու պատճառով վտարվել է դպրոցից: [[1113]] թվականին նա ուսանել է [[Լանց]] քաղաքում, որտեղ վեճի է բռնվել Լանցի Անսելմի հետ, որի մասին իր գրքում գրել է, թե երբ որևէ մեկը գալիս էր Անսելմի մոտ ինչ-որ տարակուսանքով, որպեսզի փարատի այն, վերադառնում էր ավելի մեծ տարակուսանքներով: ճիշտ է, Անսելմի ունկնդիրները հիանում էին նրանով, սակայն նա ողորմելի էր թվում նրանց, ովքեր ինչ-որ բան էին հարցնում: Անսելմը փայլուն լեզու ուներ, բայց խոսքը չափազանց աղքատ էր բովանդակությամբ: Աբելյարի այս գնահատականը տիպական է ոչ միայն Անսելմի, այլև ողջ սխոլաստիկայի համար: Անտեսելով Անսելմի դասախոսությունները Աբելյարը կարողանում էր ավելի խորն ու կապակցված ձևով մեկնաբանել կրոնական գրքերը, չխուսափել բազմաթիվ անհամապատասխանություններից ու հակասություններից, որոնք հանդիպում էին ուշադիր ընթերցելիս: Այդ մեկնաբանությունները նա շարադրեց իր «Այո և ոչ» գրքում: Հետագայում նա նորից եկավ [[Փարիզ]]: Դիալեկտիկական արվեստի մեջ նրա հաջողությունները մեծ համբավ բերեցին նրան: Եվրոպայի տարբեր ծայրերից գալիս էին նրան լսելու: Նրա ֆինանսական վիճակը անհամեմատ լավացավ, քանի որ աշակերտները ուսման վարձ էին տալիս: Որոշ դպրոցներից հեռանալով` աշակերտները գալիս էին Աբելյարի մոտ: Նրա մրցակիցները [[1121]] թվականին Սուասոնում կազմակերպեցին նրա հայացքների պաշտոնական դատապարտումը և պահանջեցին, որպեսզի իր գիրքն այրի իր ձեռքով: Դրանից հետո նրան ուղարկեցին մի ուրիշ եկեղեցի, որտեղ կանոնակարգը ավելի խիստ էր: Սակայն Աբելյարի աշակերտները, իմանալով անարդարացի դատապարտման մասին, բացահայտ գրոհեցին նրան հալածողներին: Աբելյարը նորից վերադարձվեց առաջվա եկեղեցի և թույլտվություն ստացավ բնակվել եկեղեցուց դուրս: Նրան նվիրեցին մի հողակտոր, որտեղ շուտով շրջապատվեց աշակերտներով: Հակառակորդները դարձյալ գլուխ բարձրացրին` աշխատելով նրան ներկայացնել ոչ միայն որպես հակաքրիստոնեական ուսուցիչ, այլ նաև որպես հակաթագավորական գործիչ: Աբելյարին դժվար կացությունից հանեցին հայրենակիցները` նրան ընտրելով իրենց եկեղեցու վանահայր: Սակայն այստեղ ևս նրան հետապնդում էին անհաջողությունները: Նա ստիպված եղավ այդ եկեղեցուց էլ փախչել: Այդ ժամանակ էլ գրեց իր կենսագրական գիրքը` «Իմ դժբախտությունների պատմությունը», որը նախատեսված էր բազմաթիվ աշակերտների և երկրպագուների համար: Նրա համբավը նորից տարածվեց, երբ նա 1136 թվականին հայտնվեց Փարիզում և դարձյալ սկսեց իր դասախոսությունները մեծ հաջողությամբ: Նա գրեց ևս երեք աշխատություն` «Դիալեկտիկա», «Աստվածաբանության ներածություն», «ճանաչիր քեզ»: Այդ հաջողությունը նորից լարեց կրոնական գործիչներին նրա դեմ: Նրանք 1140 թվականին նորից կազմակերպեցին եկեղեցական ժողով Սանսում, որտեղ հրավիրեցին ոչ միայն կրոնական հեղինակությունների, այլ նաև Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ին: Աբելյարին դատապարտեցին որպես հերետիկոսի: Ինչպես և նախորդ անգամ, դատապարտումը վճռված էր մինչև ժողովը: Աբելյարը հրաժարվեց պատասխանել իրեն մեղադրողներին` որոշելով դիմել Պապին: Նա չգիտեր, որ Ինոկենտիոս II Պապը գաղտնի նամակով դիմել էր ժողովի ղեկավարներին` պահանջելով բանտարկել Աբելյարին իր աշակերտ Առնոլդի հետ: Վերջինս հետագայում դարձավ Պապի աշխարհիկ իշխանության կատաղի հակառակորդը: Հռոմ գնալու ճանապարհին Աբելյարը հիվանդացավ և երկու տարի հետո մահացավ: Պապը դատապարտել էր նրան հավերժական լռության: Սակայն Աբելյարի փառքը Պապի կամքից հզոր էր: Նրան անվանում էին [[դիալեկտիկա|դիալեկտիկայի]] ասպետ:[[Պատկեր:AbelardHeloiseTomb.jpg|մինի|ձախից|Պետրոս Աբելյարի և Էլոիզայի գերեզմանները [[Պեր Լաշեզ]] գերեզմանատանը]]== Փիլիսոփայություն =={{Քրիստոնեություն}}Հունական փիլիսոփայության առանցքը նա տեսնում էր դիալեկտիկայի մեջ: Մեծարելով հունական փիլիսոփայությունը և դիալեկտիկան` նա պնդում էր, որ հին հույները գտել են շատ ճշմարտություններ, որոնք տեղ են գտել Սուրբ գրքի մեջ: Աստված այլ ուղիով է առաջնորդել նրանց դեպի իր ճշմարտությունները: Ըստ նրա` իմաստության առաջին բանալին հաճախակի հարցումն է, որը խրախուսվում է ամենախորաթափանց փիլիսոփայի` Արիստոտելի կողմից: Իր կենսագրական գրքի մեջ նա նշում է, որ աշակերտները պահանջել են իրենից մարդկային փիլիսոփայության փաստարկներ և այն, ինչ կարող է հասկանալի լինել, այլ ոչ թե միայն ասվել: Նա զարմանալի է համարում այն, որ ժամանակի ընթացքում մարդկային գիտելիքները ավելանում են բոլոր իրերի մասին, իսկ հավատի մեջ ոչ մի առաջընթաց չի նկատվում: Հավատի հարցում բոլորը միաբերան պնդում են, որ մտածում են նույն կերպ և հավատի մեջ նա է համարվում հաստատակամ, ում պատկերացումները բոլորովին չեն տարբերվում մեծամասնության կարծիքից: Ըստ Աբելյարի` առաջընթացը հավատի հարցում հնարավոր է միայն գիտելիքի ճանապարհին, քանի որ մի բան է, երբ ճշմարտությունը հետազոտվում է քննարկման միջոցով, ուրիշ բան է, երբ խոսքը հարմարեցվում է բոլորի ըմբռնմանը: Ըստ այդ մոտեցման` հավատը սահմանվում է որպես ենթադրություն անտեսանելի իրերի վերաբերյալ, որոնք մատչելի չեն մարդկային զգայարաններին: Հավատի այդպիսի ըմբռնումը բաց է անում դռները երկու մեթոդաբանական ճշմարտությունների համար: Աստվածաբանական ճշմարտությունները չեն վերաբերում զգայական աշխարհին և հակառակը` գիտությունը վերաբերում է միայն զգայական աշխարհի երևույթներին:Աբելյարի հակառակորդները քննադատում էին նրան, որ նա ծաղրում է հասարակ մարդկանց հավատը, որ նա իմաստակելով փորձում է հետազոտել այն, ինչ բարեպաշտ միտքը ընդունում է կենդանի հավատով: Բարեպաշտները հավատում են, ոչ թե դատողություններ անում, իսկ նա կասկածամտորեն է մոտենում Աստծուն և համաձայն է հավատալ միայն այն բանին, ինչը նա հետազոտել է բանականությամբ: Քրիստոնեական ստեղծագործությունների մեջ Աբելյարը նկատել է բազմաթիվ հակասություններ ու անհամապատասխանություններ և խորհուրդ է տվել ընդունել միայն այն դրույթները, որոնք ավելի ճշմարտանման են: Եթե Աբելյարի ուսուցիչ Ռոսցելինը ունիվերսալիաները համարում էր միայն բառեր, որոնք ունեն որոշակի հնչողություն, բայց չունեն ընդհանուր իմաստ, ապա Աբելյարը, վերադառնալով Արիստոտելի հայացքներին, ընդհանուրը համարում էր այն, ինչը վերաբերում է բազմաթիվ առարկաներին, իսկ եզակին` այն, ինչ վերաբերում է միայն եզակի առարկային, օրինակ, «մարդը» և «Սոկրատեսը»: Այսինքն, ըստ Աբելյարի, բառը ոչ միայն օժտված է ֆիզիկական հնչողությամբ, այլ ունի որոշակի իմաստ:Նա առաջինը միջնադարի փիլիսոփայության մեջ սկսեց զանազանել զգայական գիտելիքը բանականից: Նա ընդգծեց, որ մարդկային գիտելիքը վերաբերում է միայն զգայական իրերին, որոնք էլ օժտված են իրական գոյությամբ, որ ունիվերսալիաները առաջանում են զգայական գիտելիքի ձեռքբերման ընթացքում, որ ընդհանուր գաղափարները գոյություն ունեն միայն մարդու գիտակցության մեջ:Նա ավելի բանականորեն է մեկնաբանել քրիստոնեական առասպելները: Ըստ նրա` Քրիստոսը ոչ թե իր տանջանքներով քավել է Ադամի ու Եվայի մեղքը և մարդկությանը ազատել այդ մեղքից, այլ նա եղել է բարոյականության օրինակ, որին պարտավոր է հետևել ողջ մարդկությունը:Տարբեր հավատների գոյության վերաբերյալ Աբելյարն ասում է, որ ամեն մեկում կան որոշակի ճշմարտություններ և քրիստոնեությունը դրանց շարքում ոչ մի էական առավելություն չունի: Նա հրեաներին համարում է հավատի հարցում հիմարներ, իսկ քրիստոնյաներին` անխելքներ: ճշմարիտը միայն փիլիսոփան է (այսինքն` ինքը), որը բանականությամբ աշխատում է ըմբռնել հավատի դրույթները և առաջնորդվում է բնական օրենքներով:== Աղբյուրներ ==* «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007թ{{Հայրաբանություն}}[[Կատեգորիա:Փիլիսոփաներ]][[Կատեգորիա:1079 ծնունդներ]][[Կատեգորիա:1142 մահեր]
 
==Մահեր==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/1079» էջից