«Զգայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Դավիթ Սարոյան տեղափոխեց էջը «Զգացողություն»-ից «Զգայություն» վերահղման վրայով: Սխալ անվանում
No edit summary
Տող 7.
*Karen Franklin [http://www.karenfranklin.com/topix11-segregation.html Segregation Psychosis]
*Harold I. Schwartz, [http://www.jaapl.org/cgi/content/full/33/2/153 Death Row Syndrome and Demoralization: Psychiatric Means to Social Policy Ends] J Am Acad Psychiatry Law 33:2:153-155 (2005)</ref> և տագնապի առաջացման։
== Զգայության տեսակներըտեսակներ ==
Գոյություն ունեն զգայության դասակարգման տարբեր մոտեցումներ: Վաղուց ի վեր ընդունված է
առանձնացնել զգայությունների հինգ տեսակ (ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի,
Տող 50.
վեգետատիվ փոփոխություններով, ինչպիսիք են սրտի աշխատանքի արագացում, բիբերի լայնացում:
 
==Զգայության հիմնական հատկանիշներ==
Զգայությունները կարող են նկարագրվել ըստ հատկությունների: Հատկությունները կարող են լինել
սպեցիֆիկ և ընդհանուր բոլոր զգայությունների համար: Զգայությունների հիմնական հատկությունների մեջ
նշում են՝ որակ, ինտենսիվություն, տևողություն, տարածական լոկալիզացիա, զգայության համեմատական և
բացարձակ շեմեր:
Որակը հատկություն է, որը բնութագրում է զգայության տվյալ տեսակի միջոցով արտացոլվող
հիմնական ինֆորմացիան, որը նրան տարբերում է զգայության մյուս տեսակներից: Օրինակ համային
զգայությունը ինֆորմացիա է տալիս առարկայի քիմիական որակների մասին՝ քաղցր, կծու, դառը, աղի:
Զգայության ինտենսիվությունը քանակական նկարագիր է և կախված է գրգռիչի ներազդման ուժից ու
ռեցեպտորի ֆունկցիոնալ վիճակից: Օրինակ հիվանդ ժամանակ հոտառական զգայությունը կարող է
խեղաթյուրվել:
Զգայության տևողությունը ժամանակային նկարագիր է: Այն ևս որոշվում է օրգանների ֆունկցիոնալ
վիճակով, բայց գլխավորապես գրգռիչի ազդման տևողությամբ և վերջինիս ինտենսիվությամբ:
Զգայության բոլոր տեսակները ենթարկվում են ընդհանուր օրինաչափությունների: Որևէ զգայության
առաջացման համար գրգռիչը պետք է ունենա ինտենսիվության որոշակի մակարդակ: Ինտենսիվությունը
սահմանվում է գործող գրգռիչի ուժով և ռեցեպտորի ֆունկցիոնալ վիճակով:
15Բացարձակ և տարբերակման զգայություններ: Բացարձակ զգայությունը թույլ գրգռիչները ընկալելու
կարողությունն է, իսկ տարբերակման զգայությունը գրգռիչների միջև թույլ տարբերությունները ընկալելու
կարողությունն է: Մենք չենք լսում հարևան սենյակի ժամացույցի սլաքների աշխատանքը: Զգայություն
առաջացնելու համար գրգռիչը պետք է ունենա որոշակի ուժգնություն:
Որոշ հեղինակներ առանձնացնում են զգայությունների բացարձակ վերին և ստորին շեմեր
հասկացությունները:
Գրգռիչի մինիմալ ուժգնությունը, որի ժամանակ առաջանում է հազիվ զգալի զգայություն, կոչվում է
զգայության բացարձակ ստորին շեմ: Ավելի թույլ գրգռիչները չնայած զգայություն չեն առաջացնում, սակայն
ունենում են իրենց ազդեցությունը:
Եթե ձեռքում կա 100 գրամանոց առարկա, հետո սրան ավելացնենք ևս մեկ գրամ, ապա այս
ավելացումը ոչ ոք զգալ չի կարող:
Զգայության բացարձակ վերին շեմը գրգռիչի առավելագույն ուժգնությունն է, որի հետագա
մեծացումն առաջացնում է ցավային զգայություն կամ զգայության վերացում:
Գրգռիչների միջև մինիմալ տարբերությունը, որ տալիս է զգայության հազիվ նկատելի
փոփոխություն, կոչվում է տարբերակման շեմ:
Զգայության օպերատիվ շեմը գրգռիչի երկու մեծությունների միջև տարբերակման նվազագույն չափն
է, որը ճանաչելու ճշգրտությունն ու արագությունը շատ մեծ նշանակություն ունեն:
=== Սենսորային ադապտացիա (հարմարողականություն) ===
Մթության մեջ տեսողությունը սրվում է, իսկ ուժեղ լուսավորման պայմաններում տեսողական
զգայությունը թուլանում: Այս երևույթը կարելի է դիտարկել, երբ ուժեղ լուսավորված տեղից մտնում ես մութ
սենյակ և հակառակը: Երկու տարբերակում էլ մարդը կարծես կարճատև «կուրանում է» և պահանջվում է
որոշակի ժամանակ, որ մարդու աչքերը հարմարվեն մթությանը կամ ուժեղ լույսին: Սա վկայում է նրա
մասին, որ կախված շրջապատող իրավիճակից, մարդու տեսողական զգայությունը կտրուկ փոփոխվում է:
Զգայության նկարագրված փոփոխությունները կապված են սենսորային ադապտացիայի երևույթի
հետ: Սենսորային ադապտացիա է կոչվում զգայության փոփոխությունը, որ տեղի է ունենում զգայության
օրգանների վրա ազդող գրգռիչներին հարմարվելու հետևանքով: Որպես կանոն ադապտացիայի ժամանակ
զգայարանների վրա ուժեղ գրգռիչների ազդեցությունը զգայությունը թուլացնում է, իսկ թույլ գրգռիչների
ազդեցության տակ կամ գրգռիչի բացակայության պայմաններում, զգայությունը ուժեղանում է: Զգայության
նման փոփոխությունը միանգամից տեղի չի ունենում, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Զգայության տեսակները մեկուսացված չեն իրարից: Հենց այս պատճառով զգայության
ինտենսիվությունը կախված է ոչ միայն գրգռիչի ուժից և ռեցեպտորի ադապտացիայի մակարդակից, այլև
տվյալ պահին այլ օրգանների վրա ազդող գրգռիչներից: Այսպես օրինակ, ձայնային գրգռիչները կարող են
ուժեղացնել տեսողական զգայության աշխատանքը: Այստեղ ընդհանուր ճրինաչափությունն այն է, որ
անալիզատորների փոխներգործության դեպքում թույլ գրգռիչները մեծացնում, իսկ ուժեղները թուլացնում
են մյուս զգայարանների զգայունակությունը:
=== Սենսիբիլիզացիա ===
Սենսիբիլիզացիան (լատ. զգայուն) գրգռիչի ազդեցության տակ նյարդային կենտրոնների
զգայունակության բարձրացումն է: Այն մշտապես զգայունակության բարձրացում է, որտեղ էական դեր է
խաղում անալիզատորների փոխներգործությունը: Որոշակի պայմաններում բարձրանում է զգայության
օրգաններից մեկի զգայունակությունը մյուսի համատեղ գործունեության ազդեցության տակ: Այս երևույթը
հրաշալի կերպով ներկայացված է Պ.Պ.Լազարևի փորձում լայն լսարանի առջև: Լսարանում հնչում էր
միևնույն ինտենսիվության ցածր տոնայնություն: Երբ միանում է ռիթմը և միաժամանակ անջատվում լույսը`
ձայնը թվում է վիբրացիոն, փոփոխվող ռիթմով: Ձայնի զգայության նման փոփոխությունը տեղի է ունենում
այն բանի շնորհիվ, որ լույսի ազդեցության տակ լսողության օրգանի զգայունակությունը բարձրանում է և
ձայնն ընկալվում է ավելի բարձր: Նմանօրինակ փաստեր են դիտարկվել Կրավկովի, Կեկչեևի, Շվարցի
հետազոտություններում: Բացահայտվել է, որ թեթև մկանային աշխատանքը, դեմքի շփումները սառը ջրով,
ձայնային երկրորդական թույլ գրգռիչները բարձրացնում են տեսողության զգայունակությունը
(երկրորդական ուժեղ գրգռիչներն, ընդհակառակն, նվազեցնում են այն): Զգայության օրգանների
սենսիբիլիզացիա կարող են առաջացնել որոշ դեղաբանական նյութեր:
=== Սինեստեզիա ===
Անալիզատորներից մեկի գրգռման ազդեցության տակ մյուս անալիզատորին բնորոշ յուրահատուկ
զգայության առաջացումը կոչվում է սինեստեզիա: Սինեստեզիայի երևույթը կարելի է դիտել
զգայությունների ամենատարբեր տեսակների հետ կապված:
==Զգայական խանգարումներ==
Անեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության կորուստն է: Որպես կանոն
տարածվում է տակտիլ, ցավային և ջերմային զգայունակության վրա:
Հիպոեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության նվազումն է:
Հիպերեսթեզիան տարբեր տեսակի գրգիռներ զգալու ընդունակության բարձրացում:
Պարեսթեզիան դրսևորվում է թմրածության, ծակծկոցի, այրոցների տհաճ զգացողությամբ: Լինում են
դեպքեր, երբ թվում է թե մարմնի վրայով մրջյուններ են շարժվում: Կարող են առաջանալ մարմնի տարբեր
մասերում, միտում ունեն տեղափոխվելու: Այդ ժամանակ մարդը դառնում է տագնապային ու անհանգիստ:
== Ծանոթագրություններ ==
<references/>