«Մեծ ուղեղի կեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Cerebral lobes.png|մինի]]
'''Մեծ կիսագնդերի կեղևըկեղև''', ({{lang-lat|cortex cerebri}}) 3 մմ հաստությամբ [[գորշ նյութ]]ի շերտ է։ Այն համեմատաբար լավ է զարգացած առաջ [[կենտրոնական գալար]]ում, որտեղ կեղևի հաստությունը 5 մմ է։ Գալարների և ակոսների առկայությունը մեծացնում է [[գլխուղեղ|գլխուղեղի]] կեղևի մակերեսը։ Կեղևում կա 10–14 միլիարդ [[նյարդային բջիջ]]։ Նրա տարբեր մասերը, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների կառուցվածքով և տեղադրությամբ (ցիտոարխիտեկտոնիկա), թելերի դասավորությամբ (միելոարխիտեկտոնիկա) և ֆունկցիոնալ նշանակությամբ, կոչվում են դաշտեր։Կեղևի նեյրոնները բազմաձև և բազմաբևեռ բջիջներ են։ Դրանք բրգաձև աստղաձև, իլիկաձև, սարդանման և հորիզոնական նեյրոններն են։
== Բրգաձև նեյրոններ ==
Բրգաձև նեյրոնները մեծ ուղեղի կեղևը ձևավորող բջիջների հիմնական մասն են։ Դրանց մարմինը եռանկյունաձև է, որի գագաթներն ուղղված են դեպի կեղևի մակերես։ Գագաթից և մարմնի կողմնային մասերից դուրս են գալիս դենդրիտները, որոնք ավարտվում են գորշ նյութի տարբեր շերտերում։ Բրգաձև բջիջների հիմքից սկսվում են նեյրիտները, որոնց առաջացրած կարճ ճյուղերը մնում են կեղևում, իսկ երկար ճյուղերը մտնում են սպիտակ նյութի մեջ։ Բրգաձև բջիջները կեղևի տարբեր շերտերում ունեն տարբեր չափեր և նշանակություն։ Փոքր բջիջները ներդիր նեյրոններ են, որոնց նեյրիտները կապ են ստեղծում նույն կիսագնդի տարբեր մասերի միջև (ասոցիատիվ նեյրոններ), կամ միացնում են երկու կիսագնդերը, որպես ձուլանային (կոմիսուրալ) թելեր։ Բրգաձև խոշոր բջիջները և դրանց ճյուղերն առաջացնում են բրգաձև ուղիներ, որոնք ողնուղեղի համապատասխան կենտրոնները կապում են ուղեղի ցողունի կենտրոնների հետ։