«Ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ձեռնարկություն''', հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ: Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, [[աշխատանք]]ային և մտավոր ռեսուրսները պահանջվող [[ծավալ]]ի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, [[շուկա]]յի [[պահանջարկ|պահանջ]]ը բավարարելու, [[շահույթ]] ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար: Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը: Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ: Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից` արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով: Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է [[իրավաբանական անձ]]ի [[իրավունք]]ներից և [[տնտեսություն]]ը վարում է տնտեսավարման որևէ եղանակով: Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր` մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և [[կորպորացիա]]ները:
'''Ձեռնարկությունը''' գույքային ամբողջություն է, որը օգտագործվում է ձեռնարկչական գործունեությունը իրականացնելու համար։ Ներառում է գույքի բոլոր տեսակները, որոնք օգտագործվում են ձեռնարկչական գործանեությոան համար, այդ թվում՝
== Ձեռնարկություն հասկացություն ==
#։ [[Հողամաս]]
Ամերիկյան [[տնտեսագետ]]ները, այդ թվում` Պոլ Դրաքերը և Պոլ Սամուելսոնը, ձեռնարկությունը դիտարկում են որպես մի տնտեսական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալում որոշակի տեսակի արտադրանք թողարկելու կամ ծառայություն մատուցելու և [[շահույթ]] ստանալու նպատակով: Այն պետք է ստանա այնպիսի չափի շահույթ, որը կապահովի և՛ ձեռնարկության տնտեսական բարձր աճը, և՛ աշխատողների` միջազգային չափանիշներին համապատասխանող վարձատրությունը:
#։ [[Շենք]]եր, կառույցներ
Արևելաեվրոպական տնտեսագետներ Կամենիցերը, Գրուզինովը և ուրիշներ, ձեռնարկությունը դիտարկում են որպես արտադրության միջոցների մի ընդհանրություն, որն աշխատողները օգտագործում են անհրաժեշտ արտադրանք թողարկելու կամ որոշակի տեսակի [[աշխատանք]] կատարելու և բնակչության պահանջները բավարարելու համար:
#։ [[Սարքավորումներ]]
== Ձեռնարկության միասնություններ ==
#։ [[Գույք]] (ինվենտար)
Յուրաքանչյուր ձեռնարկություն ունի '''արտադրատեխնոլոգիական''', '''տնտեսական''' և '''կազմակերպական''' միասնություն : Արտադրատեխնոլոգիականն արտահայտվում է պատրաստվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, արտադրական միջոցների համալիր կազմով, [[տեխնոլոգիա]]կան պրոցեսների համասեռությամբ և արտադրության առանձին փուլերի փոխկապակցվածությամբ: Այդ ամենի արդյունքում օգտագործվող [[հումք]]ն ու նյութերը վերափոխվում են պատրաստի արտադրանքի: Ձեռնարկությունը մեկ` միասնական օրգանիզմում միավորող կարևոր հատկանիշներից է ընդհանուր օժանդակ [[Տնտեսություն|տնտեսության]] առկայությունը և տարածքային ընդհանրությունը: Արտադրատեխնոլոգիական միասնությունը ստեղծում է ձեռնարկությունը օպերատիվ ու արդյունավետ կառավարելու պայմաններ: Ձեռնարկության տնտեսական միասնությունը արտահայտվում է զարգացման ռազմավարության և պլանների մշակման, նյութական, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման, հաշվառման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արդյունքի գնահատման և բաշխման սկզբունքների միասնությամբ: Ձեռնարկության կազմակերպական միասնությունն արտահայտվում է աշխատավորների կոլեկտիվի առկայությամբ, կառավարչական միասնական ապարատով, աշխատանքի նյութական և բարոյական խրախուսման մեխանիզմների մշակման ու կիրառման սկզբունքների ընդհանրությամբ:
#։ [[Հումք]]
== Ձեռնարկությունը տնտեսական գործունեության սուբյեկտ ==
#։ [[Արտադրանք]]
Ձեռնարկությունը տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ է: Այն ինքնուրույն է կազմակերպում գործունեությունը շուկայում․ վարձում է աշխատուժ, ձեռք է բերում մեքենաներ և սարքավորումներ, հումք և հիմնական նյութեր, [[վառելիք]] և [[էներգիա]], համակցում է դրանք և կազմակերպում արտադրություն, թողարկում և վաճառում է արտադրանքը, իրականացնում է [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ի վերարտադրությունը, ինքնուրույն որոշում է անդամակցել ձեռնարկությունների ցանկացած միավորմանը կամ դուրս գալ դրանից: Ձեռնարկությունը ոչ միայն տնտեսական սուբյեկտ է, այլև իրավաբանական անձ: Այն ունի [[կանոնադրական կապիտալ]], ինքնուրույն [[հաշվեկշիռ]] և ծախսերի նախահաշիվ: Կանոնադրական կապիտալը ձեռնարկության հիմնական և շրջանառու կապիտալի հաստատագրված գումարն է, որը ձևավորվում է ստեղծման պահին և ձեռնարկության տնօրինության տակ է գտնվում գործունեության ամբողջ ժամանակաշրջանում: Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներից կախված` կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր աղբյուրների հաշվին։
#։ [[Պահանջման իրավունք]]
Կապիտալը կանոնադրական է կոչվում այն պատճառով, որ դրա չափը սահմանվում է ձեռնարկության կանոնադրությունում: Կանոնադրական կապիտալի նվազագույն մեծությունը, օրինակ` [[բաժնետիրական ընկերություն]]ների համար, սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Կանոնադրական կապիտալը սեփականատերերի կողմից ներդրված միջոցների այն գումարն է, որը օգտագործվում է ձեռնարկության կանոնադրական գործունեությունը ապահովելու համար:
#։ [[Պարտ]]քեր
== Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներ ==
#։ [[Արտակարգ իրավունքներ]] ([[ֆիրմայական անվանում]], [[ապրանքային նիշ]], [[սպասարկման նիշ]])
=== Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն ===
{{հիմնական|Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն}}
Անհատական է կոչվում [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի` անձնական սեփականության իրավունքով: Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական [[աշխատանք]]ի հիման վրա: Անհատը, [[հարկ]]երը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը: Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է [[ընտանիք]]ի անդամներին` համատեղ սեփականության իրավունքով: Ընտանեկան ձեռնարկությունը, որպես կանոն, գործում է ընտանիքի անդամների աշխատանքի հիման վրա: Այն կարող է գործել նաև` վարձու աշխատողներ ընդգրկելով: Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար, ընդ որում` այդ պատասխանատվությունը ոչնչով սահմանափակված չէ։
 
=== Տնտեսական ընկերակցություն ===
# '''Ձեռնարկությունը''' անջատ մասնագիտացված միավոր է, որի հիմքը պրոֆեսիոնալ կազմակերպված աշխատանքային կոլեկտիվ է։
{{հիմնական|Տնտեսական ընկերակցություն}}
Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է: Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար: Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն: Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն:
Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ:Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և գույքային [[ավանդ]]ները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ:
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար:
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում: Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ:
 
=== Արտադրական կոոպերատիվներ ===
{{Իրավաբանություն-անավարտ}}
{{հիմնական|Արտադրական կոոպերատիվներ}}
Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների [[աշխատանք]]ային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է [[շահույթ]] ստանալու նպատակով: Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև [[գույքային ներդրում]], սակայն դա չի որոշում նրա [[իրավունք]]ները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում: Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ` առանց թվաքանակի սահմանափակման: Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին` համատեղ սեփականության իրավունքով: Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով` տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով: Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը` հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը: Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև` հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով): գ
 
=== Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ ===
[[Կատեգորիա:Ձեռնարկություններ]]
{{հիմնական|Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ}}
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]
Սպառողական կոոպերատիվը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն է: Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ: Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար: Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ: Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին` համատեղ սեփականության իրավունքով: Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ):
[[Կատեգորիա:Քաղաքացիական իրավունք]]
 
=== Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն ===
{{Link FA|eu}}
{{հիմնական|Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն}}
[[pt:Empresa]]
Գյուղական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող [[Գյուղատնտեսություն|գյուղատնտես]]ական մթերքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն է:
 
=== Բաժնետիրական ընկերություններ ===
{{հիմնական|Բաժնետիրական ընկերություն}}
Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են [[բաժնետոմս]]երի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին: ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա: Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից: Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից: Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը: Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին: Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում` [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ները: Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար: ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում:
==== ԲԲԸ ====
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց , եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան:
==== ՓԲԸ ====
{{հիմնական|Փակ բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է փակ , եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև` առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության: Ընդ որում` փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 25-ից ոչ ավելի: Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 25-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը: Հակառակ դեպքում այն կլուծարվի:
 
=== Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ===
{{հիմնական|Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն}}
ՍՊԸ-ը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ ունեցող, պարտադիր գույքային մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի բաժնեմասի չափով պատասխանատվությամբ ընկերություն է: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան: ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ: Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին: ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության [[կանոնադրական հիմնադրամ]]ը` նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար: Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները: Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի: ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն [[բաժնետոմս]]ի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց` առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման: Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:
 
=== Համատեղ ձեռնարկություն ===
{{հիմնական|Համատեղ ձեռնարկություն}}
Համատեղ ձեռնարկությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, օտարերկրյա քաղաքացիների, կազմակերպությունների պարտադիր գույքային կամ արտարժույթային ներդրմամբ ձեռնարկություն է: Այն կարող է ստեղծվել և գործել ընկերությունների տեսքով: Համատեղի կարգավիճակ ստանալու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից: Համատեղ ձեռնարկությունը, որպես կանոն, համարվում է այն երկրինը, որտեղ ստեղծվում և գործում է: Այսպիսի ձեռնարկությունները ստանում են [[հարկ]]ային, [[Մաքսային արտոնություն|մաքս]]ային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ։
 
=== Դուստր ձեռնարկություն ===
{{հիմնական|Դուստր ձեռնարկություն}}
Դուստր ձեռնարկություն է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև [[Հասարակական կազմակերպություն|հասարակական]] կամ [[կրոն]]ական կազմակերպության: Դուստր ձեռնարկություն կարող են հիմնադրել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները: [[Շահույթ]] ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին արգելված գործունեության տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկություններին:
 
=== Վարձակալական ձեռնարկություն ===
{{հիմնական|Վարձակալական ձեռնարկություն}}
Վարձակալական ձեռնարկությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է: Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են մեկ կամ մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից` անհրաժեշտ գույքը վարձակալելու միջոցով: Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են [[արտադրական կոոպերատիվ]]ի կամ ընկերության կազմակերպաիրավական կանոնակարգով, պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, որը հանդես է գալիս որպես վարձատու: Գույքը վարձակալության է տրվում առանձին կազմակերպության կամ անձի` գործակալների միջև կնքվող [[Պայմանագիր|պայմանագրերի]], [[մրցույթ]]ների և [[աճուրդ]]ների միջոցով:
 
=== Կարտել ===
{{հիմնական|Կարտել}}
[[Կարտել]]ը մեկ ճյուղի ձեռնարկությունների միավորում է, որը ստեղծվում է համատեղ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով: Այս տիպի միավորումները գործում են [[Պայմանագիր|պայմանագրային]] հիմունքներով, պահպանում են մասնակիցների իրավական ինքնուրույնությունը և սահմանված նորմերի, իրացման պայմանների և գների օգնությամբ կարգավորում են առևտրական ընդհանուր գործունեությունը:
 
=== Սինդիկատ ===
{{հիմնական|Սինդիկատ}}
[[Սինդիկատ]]ը ձեռնարկությունների [[կարտել]]ային համաձայնության տարատեսակ է, որը ստեղծվում է մասնակիցների արտադրանքը կամ ծառայությունները ընդհանուր ստորաբաժանման միջոցով արդյունավետ իրացնելու համար: Սինդիկատի, ինչպես և կարտելի մասնակիցները պահպանում են արտադրական, առևտրական և իրավական ինքնուրույնություն: Սինդիկատները առավել տարածված են նմանատիպ արտադրանք թողարկող հանքաարդյունահանման, մետաղամշակման և քիմիական [[արդյունաբերություն|արդյունաբերության]] ճյուղերում:
 
=== Տրեստ ===
{{հիմնական|Տրեստ}}
[[Տրեստ]]ը իրավաբանական անձի իրավունքներից օգտվող ձեռնարկությունների միավորում է, որի ստեղծման դեպքում տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միավորվում են մեկ` ընդհանուր արտադրական համալիրում` կորցնելով տնտեսական և իրավական ինքնուրույնությունը: Տրեստները միավորում են արտադրության այնպիսի ճյուղերի ձեռնարկություններ, որոնք կամ իրագործում են հումքի մշակման տարբեր փուլերը։ Ձեռնարկությունների միավորումների այս տեսակը լայն տարածում է գտնում այն ճյուղերում, որոնցում հնարավոր է ձեռնարկությունների կոմբինացումը, ինչը համարվում է ԳՏԱ արագացման, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, [[աշխատանք]]ի ռացիոնալ կազմակերպման և արտադրության արդյունավետության բարձրացման նախապայմաններից մեկը:
 
=== Կոնցեռն ===
{{հիմնական|Կոնցեռն}}
[[Կոնցեռն]]ը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների միավորում է: Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված` այն ձեռք է բերում միավորման ''ուղղահայաց'' կամ ''հորիզոնական'' սկզբունք: Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց: Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից, սակայն ունեն [[աշխատանք]]ի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը:
 
=== Ասոցիացիա ===
{{հիմնական|Ասոցիացիա}}
Ասոցիացիան անկախ արտադրական ձեռնարկությունների կամավոր միավորում է: Ասոցիացիայի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի [[իրավունք]]ներից և հանդիսանում են իրավահավասար գործընկերներ: Դրանք պատասխանատվություն են կրում միայն տվյալ ֆիրմայի գործունեության համար:
 
=== Կոնսորցիում ===
{{հիմնական|Կոնսորցիում}}
Կոնսորցիումը կոնկրետ խնդիրներ լուծելու համար ձեռնարկությունների ժամանակավոր միավորում է: Կոնսորցիումի կազմում կարող են ընդգրկվել կազմակերպաիրավական ցանկացած տեսակի և ենթակայության ձեռնարկություններ:
 
=== Հոլդինգ ===
{{հիմնական|Հոլդինգ}}
[[Հոլդինգ]]ը գլխամասային կազմակերպություն է, որը տիրում է կառուցվածքում ընդգրկված նոր ձեռնարկությունների փայաբաժիններին կամ վերահսկիչ փաթեթներին դրանց գործունեությունը կառավարելու և վերահսկելու նպատակով: [[Բաժնետոմս]]երի վերահսկիչ փաթեթների մեխանիզմը հոլդինգին տալիս է վճռական ձայնի իրավունք, ինչի շնորհիվ հոլդինգը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների շահերը պաշտպանելու և տարբեր ուղղություններով զարգացնելու համար ստանում է տնտեսական ընդհանուր քաղաքականություն իրականացնելու հնարավորություն:Հոլդինգային կազմակերպությունը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների (կարտել, [[կորպորացիա]], [[կոնցեռն]], [[տրեստ]]) բուրգի գագաթն է, քանի որ [[Ակտիվ|ակտիվներ]]ի կազմում ընդգրկում է մասնակիցների [[բաժնետոմս]]երի վերահսկող փաթեթները: Հոլդինգները ստեղծվում են [[բաց բաժնետիրական ընկերություն]]ների տեսքով: Դրանք ծավալում են ներդրումային գործունեություն` մասնավորապես գնում և վաճառում են ցանկացած տեսակի արժեթղթեր, թողարկում և վաճառում են բազմատեսակ ապրանքներ, մատուցում են ծառայություններ: Կուտակելով մեծ քանակությամբ տնտեսական ռեսուրսներ, դրանք ծավալում են տարբերակված բազմապլանային գործունեություն` շեշտը դնելով գիտատեխնիկական նորույթների մշակման ու ներդրման, երկարաժամկետ ներդրումային նախագծերի ու ծրագրերի իրականացման վրա:
 
=== Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն ===
{{հիմնական|Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն}}
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը [[Կանոնադրություն|կանոնադրությամբ]] արգելված է ներդրված գույքից [[շահույթ]] ստանալ: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից` որպես [[դուստր ձեռնարկություն]] և մի քանի անձանց կողմից` որպես [[սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն]]:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով: Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «[[հիմնադրամ]]» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` նաև հիմնադիր պայմանագիրը:
 
=== Փոքր ձեռնարկություն ===
{{հիմնական|Փոքր ձեռնարկություն}}
Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի` արդյունաբերության և շինարարության ոլորտում` ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում` 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում` 50, այլ ոլորտներում` 25 աշխատող:
== Ձեռնարկությունների դասակարգումը ==
Ձեռնարկությունը [[Տնտեսություն|տնտեսության]] սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը: Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման [[մասշտաբ]]ներով, օգտագործվող [[հումք]]ի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, [[աշխատանք]]ի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով: Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի` հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները: Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը:
 
=== Ըստ գործունեության տեսակների ===
Ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են ճյուղային պատկանելիության հատկանիշով , ըստ որի` ստորաբաժանվում են արտադրական և ոչ արտադրական ոլորտների ձեռնարկությունների: Արտադրական ոլորտի ձեռնարկությունները, իրենց հերթին, բաժանվում են ըստ նյութական արտադրության խոշոր ոլորտներին (արդյունաբերական, գյուղատնտեսական, առևտրական, շինարարական, ֆինանսավարկային, տրանսպորտի և կապի) պատկանելիության: Առևտրական ձեռնարկությունները հիմնականում իրականացնում են ապրանքների առք ու վաճառքի գործառնություններ: Դրանք կարող են անդամակցել իրացնող ձեռնարկությունների խոշոր ասոցիացիաների համակարգին կամ ծավալել ինքնուրույն առևտրամիջնորդային գործունեություն: Տրանսպորտային ձեռնարկությունները կատարում են բազմաբնույթ գործառնություններ` ստուգում և պարզում են [[ապրանք]]ի վիճակը, իրականացնում բեռնման, փոխադրման և բեռնաթափման [[աշխատանք]]ներ, ձևակերպում ուղեկցող փաստաթղթերը, պահպանում և ապահովագրում ապրանքային զանգվածները:
 
=== Չափ ===
Ձեռնարկության կարևորագույն բնութագրիչներից մեկը չափն է: Այն որոշվում է զբաղված աշխատողների թվաքանակով, թողարկված [[արտադրանք]]ի կամ [[վաճառք]]ի ծավալով և ներգրավված [[կապիտալ]]ի մեծությամբ: Ըստ այդ հատկանիշի` ձեռնարկությունները լինում են փոքր, միջին և խոշոր: Ձեռնարկությունների չափը սերտորեն կապված է ճյուղային պատկանելիության հատկանիշի հետ: Օրինակ` մետաղաձուլման և մեքենաշինության ճյուղերում, որպես կանոն, ստեղծվում են խոշոր, երբեմն էլ` գերխոշոր ձեռնարկություններ: [[Սնունդ|Սննդի]] և թեթև արդյունաբերության ճյուղերում հիմնականում ստեղծվում են փոքր և միջին չափերի ձեռնարկություններ: Մետաղաձուլման ճյուղում գործող փոքր ձեռնարկությունները չափերով մի քանի անգամ կարող են գերազանցել սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններին:
=== Սեփականության ձևեր ===
Մասնավոր ձեռնարկությունները ստեղծվում են մասնաբաժինների համակարգի կամ միավորման ճանապարհով` մասնակիցների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և գոյատևում են ինքնուրույն գործող ընկերության կամ միավորման տեսքով: Կազմակերպաիրավական ձևերից կախված` մասնավոր ձեռնարկությունները կարող են օգտվել [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից` սեփական ուժերով լուծել տնտեսական բոլոր հիմնահարցերը և պատասխանատվություն կրել պարտավորությունների համար կամ հրաժարվել տնտեսաիրավական ինքնուրույնությունից` գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծումը թողնելով գլխամասային ձեռնարկությանը:
=== Կապիտալի պատկանելիություն ===
Պետական է կոչվում այն ձեռնարկությունը, որի բաժնետիրական ամբողջ կապիտալը պատկանում է [[Պետություն|պետության]]ը: Կապիտալի պատկանելիության հատկանիշից կախված` դրանք լինում են զուտ պետական և խառը: Զուտ պետական ձեռնարկությունում հիմնադիր կապիտալը 100 տոկոսով պատկանում է պետությանը: Խառը կապիտալով ձեռնարկություններում պետությունը կարող է տնօրինել [[բաժնետոմս]]երի նշանակալից մասին (51 և ավելի %) և այդ դեպքում այն իրականացնում է ձեռնարկության լիարժեք վերահսկողությունը: Պետական ձեռնարկությունները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում տարբեր երկրների [[տնտեսություն]]ներում: Առանձին երկրներում արտադրանքի ընդհանուր [[ծավալ]]ում դրանց բաժինը տատանվում է 25-ից 70 տոկոսների սահմաններում: [[Ֆրանսիա]]յում այն կազմում է 23.3, [[Իտալիա]]յում` 68.2 տոկոս: Այդպիսի ձեռնարկությունների մեծ մասը գործում է տնտեսության կարևորագույն ճյուղերում: Ըստ կապիտալի պատկանելիության հատկանիշի` առանձնացվում են ազգային, օտարերկրյա և խառը կապիտալով ձեռնարկություններ: Ազգային է համարվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է տվյալ երկրի գործարարներին, ինչը թույլ է տալիս ապահովել գործունեության իրավական միջավայր և իրականացնել լրիվ կամ մասնակի վերահսկողություն: Օտարերկրյա է կոչվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է արտասահմանյան գործարարներին: Օտարերկրյա ձեռնարկությունները կազմավորվում են կամ բաժնետիրական ընկերության ստեղծման կամ տեղական ֆիրմաների վերահսկիչ փաթեթները գնելու ճանապարհով: Վերջին եղանակը ստացել է առավել լայն տարածում, որը հնարավորություն է ընձեռում օգտագործելու արդեն ձևավորված կառավարման ապարատը, կապերը, սպառողների և շուկայի վերաբերյալ կուտակված տեղեկատվությունը:
Խառն է կոչվում այն ձեռնարկությունը, որի հիմնադիր կապիտալը պատկանում է երկու կամ ավելի երկրների գործարարներին: Խառը կապիտալով ձեռնարկությունը գրանցվում է այն երկրում, որին պատկանում է վերահսկող փաթեթը: Այդպիսի ձեռնարկությունները բազմազան են և առավել հաճախ ստեղծվում են միջազգային ընկերությունների` [[կարտել]]ների, [[սինդիկատ]]ների և [[կոնցեռն]]ների տեսքով: Ըստ գործունեության նպատակի` ձեռնարկությունները ստորաբաժանվում են. մասնավոր առևտրական, մասնավոր ոչ առևտրական, պետական առևտրական և պետական ոչ առևտրական խմբերի: Առևտրական ձեռնարկությունների գործունեության հիմնական նպատակը [[շահույթ]]ի ստացումն է: Ոչ առևտրական ձեռնարկությունների համար շահույթը նպատակ չէ, և ստանալու դեպքում այն չի բաշխվում մասնակիցների միջև: Դրանք ստեղծվում են բարեգործական նպատակներով և գոյատևում են [[նվիրատվություն]]ների, [[անդամավճար]]ների և անվերադարձ պետական հատկացումների շնորհիվ:
== Ձեռնարկության միջոցներ և դրանց կազմավորման աղբյուրներ ==
Ձեռնարկության գույքը կազմում են նյութական և ոչ նյութական տարրերը, որոնք օգտագործվում են տնտեսական գործունեության ընթացքում: Սկզբնական շրջանում ձեռնարկության գույքը ստեղծվում է հիմնադիրների կողմից ներդրված միջոցների հաշվին, իսկ այնուհետև արտադրական և տնտեսական գործունեության ընթացքում այն ավելանում կամ պակասում է: Ձեռնարկության գույքը համարվում է գործարքների օբյեկտ, որոնց արդյունքում այն կարող է կուտակվել կամ օտարվել: Ձեռնարկությունը պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփական գույքով, [[պարտատեր]]երը կարող են դատական հայց ներկայացնել հենց այդ գույքի նկատմամբ: Ձեռնարկության գույքը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գույքի բոլոր տեսակները, որոնք բաժանվում են երկու խմբերի` նյութաիրային և ոչ նյութական տարրերի:
=== Նյութաիրային տարրեր ===
Նյութաիրային տարրերից են `
* ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերը (հողակտորներ, շենքեր, կառուցվածքներ, [[մեքենա]]ներ, սարքավորումներ, [[տրանսպորտային միջոց]]ներ, [[հումք]] և հիմնական նյութեր, [[վառելիք]], [[էներգիա]], [[կիսաֆաբրիկատ]]ներ, պատրաստի արտադրանք, պաշարներ)
* դրամական միջոցները (ազատ դրամ ձեռնարկության դրամարկղում և բանկային հաշվում, [[արտարժույթ]])
* արժեթղթերը ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր, սեփականաշնորհման սերտիֆիկատներ, [[մուրհակ]]ներ)
* նպատակային օգտագործման ֆոնդերը (պահուստային, արտադրության զարգացման, սպառման, շահաբաժինների վճարման),
* ձեռք բերված փոխառությունները, ստացված վարկերը:
=== Ոչ նյութական տարրեր ===
Ոչ նյութական տարրերը ստեղծվում են ձեռնարկության կենսագործունեության ընթացքում: Դրանցից են`
* [[Արտոնագիր|արտոնագրերը]], [[լիցենզիա]]ները, [[հեղինակային իրավունք]]ը,
* ձեռնարկության վարկանիշը և հաճախորդների առկայությունը,
* ձեռնարկության անվանումը և օգտագործվող ապրանքանշանները,
* պայմանագրերը, գույքային իրավունքները,
* գիտատեխնիկական նորույթները
== Ձեռնարկության կենսապարբերաշրջան ==
Որպես տնտեսավարող ինքնուրույն սուբյեկտ, ձեռնարկությունն իր գոյության ընթացքում անցնում է կյանքի բոլոր փուլերը` ստեղծում, վերակազմավորում, սնանկացում, առողջացում, լուծարում:
=== Ստեղծում ===
Ձեռնարկությունը ստեղծվում է մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից, պետական լիազորված մարմնի որոշումով` հետևյալ հիմնադիր փաստաթղթերի հիման վրա.
1. Սեփականատիրոջ դիմումը:
2. Ձեռնարկություն ստեղծելու մասին հիմնադիրների ժողովի որոշումը և գրանցման համար սահմանված անհրաժեշտ տուրքը:
3. Հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը:
4. Հիմնադրի (հիմնադիրների) կողմից հաստատված [[կանոնադրություն]]ը:
5. Գործունեության կանոնակարգը:
6. Գործունեությամբ զբաղվելու [[լիցենզիա]]ն (ոչ պարտադիր):
Հիմնադիր փաստաթղթերում նշվում են ձեռնարկության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), գործունեության նպատակը, խնդիրները և զբաղմունքի կոնկրետ բնագավառները, գույքի կազմավորման աղբյուրները, եկամուտների գոյացման և բաշխման կարգը:
=== Վերկազմավորում ===
Ձեռնարկության կենսապարբերաշրջանի երկրորդ փուլը վերակազմավորումն է: Վերակազմավորում է համարվում միավորումը այլ ձեռնարկությունների հետ կամ ձեռնարկության բաժանումը ինքնուրույն միավորների` առանց լուծարման ընթացակարգը իրականացնելու: Գործունեության ընթացքում ձեռնարկությունը անընդհատ վերակազմավորվում է: Ստեղծվում են նոր ստորաբաժանումներ և ֆունկցիոնալ բաժիններ, կատարվում է ստորաբաժանումների միավորում, ոչ արդյունավետ ստորաբաժանումների լուծարում: Բացի այդ, տվյալ ձեռնարկությունը կարող է միաձուլվել այլ ձեռնարկությունների հետ կամ բաժանվել մի քանի ինքնուրույն ձեռնարկությունների` փոխանցելով դրանց իրավունքներն ու պարտավորությունները: Վերակազմավորումը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը: Վերակազմավորումը կարող է կատարվել նաև դատական մարմիների կողմից։ Վերակազմավորման արդյունքում առաջացած ձեռնարկությունը համարվում է վերակազմավորվածի (վերակազմավորվածների) գույքային և այլ իրավունքների ու պարտավորությունների իրավահաջորդը: Այն պահպանում է նախորդողների կարգավիճակն ու տեսակը: [[Իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը չի կարող վերափոխվել իրաբանական անձ հանդիսացող ձեռնարկության, և` հակառակը: [[Բաժնետիրական ընկերություն]]ների վերակազմավորման վերաբերյալ որոշումները ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:
=== Սնանկացում ===
Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորոշության կամ ներդրած գումարը կորցնելու [[ռիսկ]]ի հետ: Վերջինը առկա է արտադրության բոլոր փուլերում` սկսած հումքի, նյութերի ու համալրող շինվածքների ձեռք բերումից և տեղ հասցնելուց, մինչև պատրաստի արտադրանքի իրացումը: Դրա պատճառն են հանդիսանում սպառողների անվճարունակությունը, մատակարարների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելը, [[դեբիտորական պարտք]]երը, ցածրորակ, անմրցունակ արտադրանքը, կառավարող անձնակազմի անիրազեկությունը: Կորուստները հանգեցնում են կապիտալի շահութաբերության նվազեցմանը և ծախսերի փոխհատուցման դժվարությունների առաջացմանը: Այդ ամենի արդյունքում ստեղծվում է կանխիկ միջոցների պակաս, որն ավելի է խորանում, երբ վարկատուները չեն դադարեցնում վարկավորումը: Այս դեպքերում ձեռնարկությունը վերադարձնում է ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը` հիմնական պարտքը: Կանխիկ միջոցների պակասի պայմաններում առաջանում է [[ակտիվ]]ների վաճառքի խնդիր: Ձեռնարկության այսպիսի վիճակը կոչվում է անվճարունակություն:
=== Առողջացում ===
Անվճարունակ ճանաչված ձեռնարկության նկատմամբ կիրառվում են մի շարք ընթացակարգեր` արտադրատնտեսական գործունեության վերակազմավորում, լուծարում, ֆինանսական առողջացում սեփականատերերի և վարկատուների փոխհամաձայնության հիման վրա: Առողջացման դեպքում անվճարունակ ճանաչված պարտապանին ներկայացվում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ձեռնարկության վճարունակության վերականգնման և գործունեության արդյունավետության բարձրացման ռազմավարություն: Այդպիսի ծրագիր կազմում և ներկայացնում են պարտատերերը, կառավարիչը, [[պարտապան]]ները, ինչպես նաև յուրաքանչյուր` կանոնադրական [[հիմնադրամ]]ի ոչ պակաս, քան մեկ երրորդ մասին տիրող մասնակիցը:
Ձեռնարկության ֆինանսական առողջացման եղանակներն են․
* Փոխարինվում է ոչ իրազեկ` ձեռնարկությունը առկա ծանր վիճակի համար պատասխանատու ղեկավարների անձնակազմը և այն հանձնվում է արտաքին կառավարման` գործունեությունը շարունակելու նպատակով: Iրացվում է գույքի մի մասը, իրականացվում են տեխնիկական, արտադրական և կազմակերպական բարեփոխումներ:
* Պարտապանի և պարտատերերի համաձայնությանբ ձեռնարկությունը վաճառվում է` պահպանելով նախկին կարգավիճակը, սակայն թոխվում է սեփականատերը:
* Պարտքերը փոխարինվում են տարբեր տեսակի [[Արժեթուղթ|արժեթղթ]]երով: Այս դեպքում նույնպես սեփականատերը փոխվում է:
* Ներգրավվում են մեծածավալ միջոցներ, ընդ որում` վարկատուների պարտքերը նախատեսվում է վճարել ապագա եկամուտներից (վարկատուների համաձայնության դեպքում): Գործնականում այս վերջին եղանակը կիրառվում է շատ հազվագյուտ:
=== Լուծարում ===
Լուծարման գործընթացի ժամանակ վաճառվում է պարտապանին պատկանող գույքը և բաշխվում պարտատերերի միջև: Գույքի վաճառքը իրականացնում է կառավարիչը` [[աճուրդ]]ով, կամ ուղղակի գործարքի միջոցով: Աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են հատուկ հաշվին, իսկ [[անդորրագիր|անդորրագրերը]] հանձնվում են կառավարչին: Բավարարվում են լուծարվող ձեռնարկության գույքի գրավով առաջացած պարտքերը: Բավարարվում են արտադրությունում վնասվածք ստացած կամ տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած քաղաքացիների պահանջները: Վճարվում են աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց արձակման [[նպաստ]]ները և [[աշխատավարձ]]երը: Մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարումների պարտքը: Վերջին հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ: Անվճարունակության վերաբերյալ գործը համարվում է ավարտված, երբ [[դատարան]]ը հաստատում է կառավարչի վերջնական հաշվետվությունը:
 
== Գրականություն ==
* ՀՀ քաղաքացիական օրենսգիրք: ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
* Գալստյան Ա.Ս. Պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում. բնութագիրը և զարգացման հեռանկարները, Երևան, 2000
* Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին ՀՀ օրենք
* Մարկոսյան Ա.Խ. Պետությունը և շուկան, Երևան, 2000
* «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքը, Գործող օրենքների ժողովածու, գիրք Ա, էջ 820
*Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003թ
*Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007թ