«Մասնակից:Արագի մեջ/Ավազարկղ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են [[բաժնետոմս]]երի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին: ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա: Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից: Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից: Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը: Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին: Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում` [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ները: Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար: ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում:
==== ԲԲԸ ====
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց , եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան:
==== ՓԲԸ ====
{{հիմնական|Փակ բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է փակ , եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև` առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության: Ընդ որում` փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 25-ից ոչ ավելի: Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 25-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը: Հակառակ դեպքում այն կլուծարվի: