«Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ) - → ), , [http → http oգտվելով ԱՎԲ
Տող 29.
| imdb_id = tt1055369
| կայք =
| Թրեյլեր = [http://www.youtube.com/watch?v=gAjgXlvVexI]
}}
 
'''«Տրանսֆորմերներ: Ֆոլլենների վրեժը» '''({{lang-en|Transformers: Revenge of the Fallen}}), - [[ԱՄՆ|ամերիկյան]] [[Ֆանտաստիկ ֆիլմ|ֆանտաստիկ]] [[մարտաֆիլմ|մարտաֆիլմ է]]՝ նկարահանված ռեժիսոր [[Մայքլ Բեյ]]ի կողմից, [[2009]] թվականին։ Այն հանդիսանում է [[Տրանսֆորմերներ (ֆիլմ)|Տրանսֆորմերների-ի]] շարունակությունը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են [[2008]]թ․-ի նոյեմբերին և շարունակվել են [[Եգիպտոս]]ում, [[Հորդանան]]ում, [[Փենսիլվանիա]]յում, [[Նյու Ջերսի]]յում և [[Կալիֆորնիա]]յում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ․ հունիսի 19-ին։
 
== Սյուժե ==
Տող 50.
Դեսեպտիկոնների այս անհասկանալի վարքագծի ու հետաքրքրասիրության սկզբունքները պարզելու համար, Սեմին օգնության են հասնում «Սեկտոր 7»-ի նախկին գործակալ՝ Սիմմոնսը, փոքրիկ [[մինի-կոն]] Ուիլին և արդեն ծեր, զառամյալ տրանսֆորմեր՝ [[Ջեթֆայեր]]ը, որին գտել էին Աէրոտիեզերական թանգարանում: Հենց նա է Սեմին բացում առեղծվածային սիմվոլների գաղտնիքը, դա այն թաքստոցի հասցեն էր, որտեղ թաքցված էր [[Լիդերության Մատրիցա]]ն՝ բանալին, որի ակտիվացման դեպքում կակտիվանա նաև «Աստղերի մարում» արտեֆակտը: Եթե դա տեղի ունենա, ապա արևը կմարի և Երկրի վրա կյանքը կանհետանա: Որպեսզի կասեցնեն այդ, մարդիկ ը ավտոբոտները պետք է միասին դիմակայեն Ֆոլլենի և նրա զորքերի դեմ: Բայց ինչպես պարզվում է՝ Ֆոլլենը Փրայմ է, որը դավաճանել էր իր եղբայրներին: Եվ միայն Փրայմն է ի զորու կանգնեցնել նրան: Այդ իսկ պատճառով պետք էր անհապաղ վերակենդանացնել Օպտիմուս Փրայմին, իսկ դա կարելի էր անել միայն Մատրիցային միջոցով: Ջեթֆայերը Սեմին և նրա ընկերներին [[տելեպորտացիա]]յի միջոցով ուղարկում է [[Եգիպտոս]], իսկ այդտեղից նրանք ուղեվորվում են դեպի [[Հորդանան]] և այնտեղ գտնում Մատրիցան: Ցավոք սրտի Մատրիցան այնքան էր հնացել, որ փշրվեց Սեմի ձեռքում, բայց Սեմը համոզված էր, որ նույնիսկ այդ վիճակում այն կարող է օգնել Օպտիմուսին:
 
Ագենտ Սիմմոնսը կապվում է մայոր Լեննոքսի հետ և հասկացնում նրան, որ Օպտիմուսին հնարավոր է վերակենդանացնել: Նա հաղորդում է մայորին հանդիպման վայրի [[կոորդինատներ]]ը (Աքաբայի ծոց): Լեննոքսն անհապաղ հավաքում է իր զինվորներին և ավտոբոտների հետ միասին ուղեվորվում դեպի նշված վայրը: Սակայն դեսեպտիկոնները գալիս են ավելի մեծամասշտաբ առաջխաղացմամբ, որպեսզի խլեն Մատրիցան և խոչնդոտեն Օպտիմուսի վերակենդանացմանը: Նրանցից մի քանիսը հարձակվում են Լեննոքսի ջոկատի վրա, Սթարսքրիմը մնացած դեսեպտիկոնների հետ փնտրում է Սեմին, իսկ վիթխարի [[Դեվաստատոր]]ը ավերում է [[Խեֆրենի բուրգ]]ը, որպեսզի Ֆոլլենի համար ճանապարհ բացի դեպի Աստղերի մարումը:
 
Նույն ժամանակահատվածում Սիմմոնսը կապ է հաստատում մոտակա ավիակիրի հետ և հրամայում էլեկտրամագնիսական թնդանոթից կրակել և ոչնչացնել Դեվաստատորին, դա նրանց մոտ ստացվում է: Դրանից հետո, դեսեպտիկոններին ոչնչացնելու համար գալիս են տասնյակ «F-16» կործանիչներ և «B-1B Lancer» ռմբակոծիչներ: Նրանք լուծում են իրենց առջև դրված խնդիրը, բայց շատ հանկարծակի հայտնվում է Մեգատրոնը և իր ջերմամիջուկային զենքի մեկ կրակոցով սպանում Սեմին: Հանդերձյալ աշխարհում Սեմը տեսավ Փրայմերի, որոնք նրան բացեցին իսկական լիդերի գլխավոր գաղտնիքը․ մատրիցան հնարավոր չէ գտնել, այն պետք է միայն վաստակել: Դրանից հետո Փրայմերը վերակենդանացնում են Սեմին, որն էլ իր հերթին Մատրիցայի միջոցով վերակենդանացնում է Օպտիմուսին, բայց նա դեռ շատ թույլ էր, որպեսզի կռվեր Ֆոլլենի հետ: Դրա համար Ջեթֆայերը նրան հանձնում է իր ողջ զենքն ու զրահը: Օպտիմուսը թռնում է բուրգի վրա և կասեցնելով Ֆոլլենին ու Մեգատրոնին՝ ոչնչացնում է Աստղերի մարումը: Մարտի ժամանակ Օպտիմուսը կրակում ու աղավաղում է Մեգատրոնի դեմքի կեսն ու պոկում թևը, իսկ Ֆոլլենին հասնում էր ավելի դաժան մահ: Օպտիմուսը երկու կեսի բաժանեց նրա գանգն ու կիսեց նրա կայծը: Սթարսքրիմը ծանր վիրավորված Մեգատրոնի հետ փախնում է: Սեմն ու Միքաելան միմյան սիրո խոստովանություն են անում և համբուրվում են: