«Ռադիոակտիվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր մունր ուղղումներ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:CNO Cycle.svg|300px|մինի]]
'''Ռադիոակտիվություն''' (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն [[իզոտոպ]]ների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է [[էներգիա]]յի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։
 
Կենսաբանական հյուսվածքները քայքայող և [[մուտացիա]]ներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվությունը բնութագրող հիմնական մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ռադիոակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ։ Կիսատրոհման պարբերությունը տատանվում է 10<sup>-7</sup> վ-ից 10<sup>10</sup> տարի տիրույթում, այսինքն՝ ռադիոակտիվ միջուկներն ապրում են բավական երկար, իսկ տրոհվում են կարճ ժամանակամիջոցում։ Ռադիոակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում (օրինակ՝ հանքապարներում) առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով (օրինակ՝ ԱԷԿ-ների շահագործումից, [[միջուկային զենք]]ի փորձարկումից և այլն)։ Բնական ռադիոակտիվությունը բացասական երևույթներ չի առաջացնում, որովհետև [[կենդանի օրգանիզմ]]ները հարմարվում են դրան, իսկ արհեստական ռադիոակտիվությունը քայքայում է բնական [[էկոհամակարգ]]երը և վտանգավոր է կենդանի օրգանիզմների ու մարդու առողջության համար։