«Երկաթե մարդը (ֆիլմ, 2008)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ) - → ), , [http → http (2), com] → com oգտվելով ԱՎԲ
Տող 26.
| MPAA վարկանիշ =
| imdb_id = tt0371746
| կայք = [http://ironmanmovie.marvel.com]
| Թրեյլեր = [http://www.youtube.com/watch?v=bK_Y5LjSJ-Y]
}}
 
'''«Երկաթե մարդը»''' ([[անգլերեն|անգ․՝]] ''Iron Man''), - [[2008]]թ․-ի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանվել է «[[Marvel]]»-ի կոմիքսների համանուն պերսոնաժի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է «[[Marvel Studios]]»-ում, ռեժիսորը [[Ջոն Ֆավրո]]ն է, իսկ գլաղավոր՝ Տոնի Ստարկի դերում է հանրահայտ [[Ռոբերտ Դաունի-կրտսեր]]ը։ Նա մարմնավորում է մի հաջողակ արդյունաբերողի, որը միևնույն ժամանակ հրաշալի գյուտարար էր, ով գերի էր ընկել [[Աֆղանստան]]ում և փախչելու համար էկզոկմախք է պատրաստում։ Հետո նա դարձավ սուպերհերոս և հայտնի դարձավ «Երկաթե մարդ» անվանմամբ։ Մնացած դերերում հանդես են գալիս [[Գվինեթ Փելթրոու]]ն, [[Ջեֆ Բրիջես]]ը, [[Տերենս Հովարդ]]ը, [[Շոն Թոուբ]]ը, [[Կլարկ Գրեգ]]ը, [[Ֆարան Թաիր]]ը, [[Պոլ Բեթանի]]ն և ուրիշները։
 
Ֆիլմը վերամշակվել է [[1990-ական թվականներ|1990 ականներ]]ից սկսած՝ [[Universal Studios]], [[20th Century Fox]] և [[New Line Cinema]] խոշոր կինոընկերությունների կողմից, իսկ [[2006]]-ին Marvel Studios-ը գնեց նկարահանման բոլոր իրավունքները։ Marvel-ի համար դա առաջին պրոեկտն էր, որն ամբողջողվին ֆինանսավորվում էր իր կողմից։ Ռեժիսոր Ջոն Ֆավրոն որոշում կայացրեց ֆիլմը նկարահանել [[Կալիֆորնիա]]յում, որպեսզի «Երկաթե մարդ»-ը տարբերվի սուպերհերոսների մասին մնացած ֆիլմերից, որոնք նկարահանվել են [[Նյու Յորք]]ում։ Նկարահանումների ժամանակ դերասանները կարող էին ազատ փոխել իրենց դիալոգները, որովհետև ողջ ուշադրությունը կենտրոնացված էր ֆիլմի սյուժեյի վրա։ Գլխավոր հերոսի ռեզինե և երկաթե զրահապատ կոստյումները, որոնք ստեղծվել են Սթենլի Ուինսթոնի կողմից, կատարելագործվեցին [[համակարգչային գրաֆիկա]]յի միջոցով։