«Խոսե Դավիդ Սիկեյրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկարիչ
| Ի ծնե տրված անունը = Ալֆարո Սիկեյրոս
| Բնօրինակ անուն ազգանուն =
| Պատկեր =
| անվանումը =
Տող 17 ⟶ 18՝
 
[[Պատկեր:Palacio de Bellas Artes - Mural La Nueva Democracia Siqueiros 2.jpg|240px|մինի|Սիկեյրոսի «Նոր դեմոկրատիան» պանոն]]
'''Խոսե Դավիդ Սիկեյրոս''', իսկականը` Ալֆարո Սիկեյրոս ({{lang-es|Alfaro Siqueiros}}) ([[դեկտեմբերի 29]], [[1898]], Չիուաուա - [[հունվարի 6]], [[1974]], Կուերնավակա), մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ։
 
== Կյանքը ==
Սովորել է [[Մեխիկո]]յի գեղարվեստի ակադեմիայում ([[1911]]) և Սանտա-Անիտա դպրոցում ([[1913]])։ [[1911]] թվականից մասնակցել է հեղափոխական շարժումների։ [[1914]]-[[1918]] թվականներին եղել է Վ. Կառանսայի բանակի սպա։ [[1919]]-[[1922]] թվականներին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում,[[1921]] թվականին [[Բարսելոնա]]յում հրապարակել է «Հեղափոխական արվեստի մանիֆեստը»։ Հիմնադրել է «Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը», եղել է նրա գլխ. քարտուղարը ([[1923]]-[[1925]])։ 1924 թվականից [[Մեքսիկա]]յի կոմունիստական կուսակցության ղեկավարներից էր, «Էլ Մունդո» թերթի գլխավոր խմբագիրը։[[1920]]-ական թվականներին եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Մեքսիկայի արհմիութենական միացյալ կոնֆեդերացիայի գլխ. քարտուղարը ([[1929]])։1930-ին ձերբակալվել է, [[1931]] թվականին աքսորվել Տասկո։ 1932-1934 թվականին և 1935-1936 թվականին աշխատել է [[ԱՄՆ]]-ում, [[Նյու Յորք]]ում հիմնադրել փորձարարական արվեստանոց ([[1936]])։
 
[[1937]]-[[1939]] թվականներին [[Իսպանիա|Իսպանիայի Հանրապետության]] սպա էր։ Լատինական Ամերիկայի երկրների մոնումենտալ գեղանկարչության զարգացմանը մեծապես նպաստել է Սիկեյրոսի գործունեությունը [[Արգենտինա]]յում ([[1933]]), [[Չիլի]]ում ([[1941]]-[[1942]]), [[Կուբա]]յում (1943) ։
 
[[1927]], [[1955]] և [[1972]] թվականին այցելել է [[Մոսկվա]] ([[1972]] թվականին` նաև [[Երևան]])։ 1960 թվականին քաղական գործունեության համար բանտարկվել է, [[1964]] թվականին ազատվել միջազգային հասարակական կարծիքի ազդեցությամբ։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ(1967), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր ([[1966]])։
 
Հեղափոխական, կոմունիստական գաղափարայնությամբ տոգորված արվեստի համար մարտնչող Սիկեյրոսը իր կերպարներին հաղորդել է մեծ արտահայտչականություն, հզոր պլաստիկական ուժ` կիրառեկով մասսաների վրա գեղարվեստական ստեղծագործության ակտչվ ներգործության նոր սկղբունքներ։ Նա ստեղծել է մոնումենտալ կոմպոզիցիաներ,որոնցում կոնկրետ անձանց պատկերները զուգորդված են սոցիալ-պատմական ուժերի խորհրդանշական անձնավորումների հետ, օգտագործել դինամիկորեն կրճատված հեռանկարի էֆեկտներ, համարձակ փոխներգործության մեջ դնել երփնագիրն ու քանդակագործական ձևերը, կիրառել գեղարվեստական նոր նյութեր(սինթոտիկ ներկեր, հարթաքանդակային խեցե խճանկար և այլն)։