«Բետա-տրոհում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1875 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Որոշ միջուկներ կարող են ենթարկվել [[կրկնակի բետա-տրոհում|կրկնակի բետա-տրոհման]] ({{math|ββ}}-տրոհում), որի դեպքում միջուկի լիցքը փոխվում է ոչ թե մեկ, այլ երկու միավորով։ Գործնականում ամենահետաքրքիր դեպքերում այդ միջուկները բետա-կայուն են (այսինքն սովորական բետա-տրոհումը էներգետիկորեն արգելված է), քանի որ երբ {{math|β}}- և {{math|ββ}}-տրոհումները երկուսն էլ թույլատրված են, β-տրոհման հավանականությունը (սովորաբար) շատ ավելի մեծ է, ,ինչը խանգարում է շատ հազվադեպ պատահող {{math|ββ}}-տրոհումների հետազոտությանը։ Այսպիսով, {{math|ββ}}-տրոհումը սովորաբար ուսումնասիրվում է բետա-կայուն միջուկների համար։ Ինչպես սովորական բետա-տրոհման դեպքում, կրկնակի բետա-տրոհումը չի փոխում ''{{math|A}}''-ն, հետևաբար, տրված ''{{math|A}}''-ով նուկլիդներից գոնե մեկը պետք է կայուն լինի ինչպես պարզ, այնպես էլ կրկնակի բետա-տրոհման նկատմամբ։
 
== Պատմությունը==
 
Բետա-տրոհման հետազոտությունը հանգեցրեց [[նեյտրինո]]յի գոյության ֆիզիկական վկայությանը։ 1914թ. [[Ջեյմս Չեդվիկ]]ը փորձնականորեն ցույց տվեց, որ բետար տրոհման ճամանակ ճառագայթվող էլեկտրոնների էներգիան ունի անընդհատ, այլ ոչ դիսկրետ սպեկտր։ Դա ակնհայտ հակասության մեջ էր էներգիայի պահպանման օրենքի հետ, քանի որ ստացվում էր, որ էներգիայի մի մասը բետա-տրոհման ընթացքում կորում է։ Երկրորդ խնդիրն այն էր, որ ազոտ-14 ատոմի սպինը հավասար էր 1-ի, ինչը հակասում էր [[Էռնեստ Ռեզերֆորդ|Ռեզերֆորդի]] կանխատեսմանը՝ 1/2։ 1930թ. գրված հայտնի նամակում [[Վոլֆգանգ Պաուլի]]ն էնթադրում էր, որ էլեկտրոններից և պրոտոններից բացի, ատոմներում կան շատ թեթև չեզոք մասնիկներ, որոնց նա անվանեց նեյտրոններ։ Պաուլին ենթադրում էր, որ այդ «նեյտրոնը» ճառագայթվում է բետա-տրոհման ժամանակ և նախկինում պարզապես չի նկատվել։ 1931թ. Էնրիկո Ֆերմին Պաուլիի «նեյտրոնը» վերանվանեց նեյտրինոյի, 1934թ. Ֆերմին հրապարակեց բետա-տրոհման մոդելը, որում մասնակցում էր նեյտրինոն<ref>Г. Т. Зацепин, А. Ю. Смирнов, Физическая энциклопедия [http://www.femto.com.ua/articles/part_2/2430.html Нейтрино]</ref>։
 
== Տես նաև ==
8988

edits