«Վիկտոր Ֆրանկլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Viktor Frankl2.jpg|մինի]]
'''Վիկտոր Էմիլ Ֆրանկլ''' ({{lang-de|Viktor Emil Frankl}}; [[1905]]թ. [[մարտի 26]], [[Վիեննա]], [[Ավստրո-Հունգարիա]] - [[1997]]թ. [[սեպտեմբերի 2]], [[Վիեննա]], [[Ավստրիա]]), ավստրիացի հոգեբուժ, հոգեբան, նևրոլոգ։ Հանդիսանում է [[լոգոթերիապիա]]յի հիմնադիրը, 1942-1945թթ. անցկացրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում։
 
 
== Կենսագրություն ==
Դեռ դեռահաս տարիքում Ֆրանկլը հետաքրքրվում էր [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի գաղափարներով և հաղորդակցվում նրա հետ նամակագրություններով: Զիգմունդ Ֆրոյդը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց նրա նկատմամբ և շուտով` 1924 թվականին, 19-ամյա երիտասարդի հոդվածը հրապարակվեց հոգեվերլուծության միջազգային ամսագրում: 1928 թվականին Ֆրանկլը [[Վիեննա]]յում և այլ 6 քաղաքներում ստեղծեց անվճար հոգեբանական կենտրոններ դեռահասների համար, իսկ 1930 թվականին ստացավ իր բժշկի դոկտորական կոչումը: 1933 թվականին Ֆրանկլը սկսեց զբաղվել սուիցիդալ կանանց խնամակալությամբ հոգեբուժական հիվանդանոցում, իսկ 1937 թվականին բացեց իր անձական նյարդաբանական և հոգեբուժական կլինիկան: 1940 թվականին նա գրեց իր ամենակարևոր աշխատություններից մեկը` «Բժիշկն ու հոգին»:
=== Երկրորդ աշխարհամարտի տարիներ ===
1942 թվականին Ֆրանկլը ամուսնացավ, սակայն, մի քանի ամիս անց, նրա կինը, հայրը, մայրը, քույրը և եղբայրը կալանավորվեցին` տեղափոխվելով «Theresienstadt in Bohemia» ճամբարը, որտեղ հայրը մահացավ սովից, իսկ մայրն ու եղբայրը երկու տարի անց սպանվեցին: Կինը մահացավ Բերգեն - Բելսենում, իսկ քույրը փրկվեց` գաղթելով [[Ավստրալիա]]: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց և ոչնչացվեց նրա «Բժիշկն ու հոգին» աշխատությունը:
1945 թվականին ճամբարն ազատագրվեց, և նա վերադարձավ Վիեննա, ուր լսելով իր կնոջ մահվան մասին լուրը, ընկավ խոր հիասթափության գիրկը:
 
=== Հետպատերազմյան տարիներ ===
1945 թվականին նա ստանձնեց Վիեննայի նյարդաբանության կլինիկայի տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատեց շուրջ 25 տարի: Տարիներ անց նա վերականգնեց իր «Բժիշկն ու հոգին» բնագիրը և հրատարակեց այն` իրականացնելով իր վաղեմի երազանքը: Այդ տարիների ընթացքում Ֆրանկլը հանդիպեց մի երիտասարդ աղջկա` Էլիին, ով լիովին իմաստավորեց նրա կյանքը: [[1947]] թվականին նրանք ամուսնացան, ունեցան դուստր և անվանակոչեցին Գաբրիելա:
1948 թվականին նա դարձավ Վիեննայի համալսարանի նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, իսկ 1950 թվականին հիմնադրեց Ավստրիայի բժշկական կազմակերպություն հոգեթերապիայի համար:
Ֆրանկլը դեռևս 85 տարեկանում դասավանդում էր Վիեննայի համալսարանում:
 
Նա 32 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են 27 լեզուներով:
Ֆրանկլը մահացավ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին սրտի կաթվածից:
 
== Արտաքին հղումներ ==