«Արսեն Ջուլֆալակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
Ծնվել է Գյումրիում։ Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ [[Լևոն Ջուլֆալակյան]]ի որդին է։ Հոր ղեկավարությամբ [[1998]] թվականից սկսել է զբաղվել [[ըմբշամարտ]]ով։ [[2001]], [[2003]], [[2004]] թթ. դարձել է [[Հայաստան]]ի պատանեկան չեմպիոն։ [[2002]] թ. պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր ([[2003]], [[2004]] թթ.)։ [[2004]] թ. ճանաչվել է [[Եվրոպա]]յի լավագույն պատանի մարզիկ։ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե ([[2005]]) և արծաթե ([[2006]]) մեդալակիր։ [[2007]] թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։
2012 թ. Հայաստանի լավագույն մարզիկ։
[[2014]] թվականի [[սեպտեմբերի 12]]-ին [[Ուզբեկստան]]ի մայրաքաղաք [[Տաշքենդ]]ում 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի շնորհիվ 13 տարվա ընդմիջումից հետո [[Հայաստան]]ը կրկին ունեցավ [[հունահռոմեական ըմբշամարտ]]ի աշախհի չեմպիոն, եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնելով խորվաթ [[Նևեն Զուգայի]]ն և հռչակվլով աշխարհի չեմպիոն։ Եզրափակչի հասնելուց առաջ Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (9:0), ավստրիացի [[Ֆլորիան Մաչլա]]յին (12:1), մեքսիկացի [[Լևին Էսկոբար]]ին (11:2) և վրացի [[Զուրաբ Դաթունաշվիլի]]ին (1:0):