«Ֆրիդրիխ Շելինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ == '''Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ''' Յոզեֆ (1775-1854), գերմանացի փիլիսոփա, գ...»:
(Տարբերություն չկա)

18:04, 12 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ

Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ Յոզեֆ (1775-1854), գերմանացի փիլիսոփա, գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ։ Ավարտել է Տյուբինգենի աստվածաբանական ինստիտուտը։ Բարեկամական կապեր է պահպանել Ցո․ Գյոթեի, Ցո․ Ֆիխտեի, Ցո․ Շիլլերի, Ֆ․ Շլեգելի հետ։ Ենայի (1798-1803), էռլանգենի (1820-26), Մյունխենի (1827-41), Բեռլինի (1841 թվականից) համալսարանների պրոֆեսոր, 1806 թվականից՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի գլխավոր քարտուղարը։ Եղել է Բավարիայի Մաքսիմիլիան 2 թագավորի դաստիարակը։

Շելինգի փիլիսոփայական զարգացումը

Շելինգ փիլիսոփայական զարգացման առաջին շրջանում նկատելի է Ֆիխտեի ազդեցությունը, որը հատկապես զգացվում է նրա «Ես-ի մասին որպես փիլիսոփայության սկըզբունքի կամ անպայմանականի մասին մարդկային գիտելիքում» (1795) երկում, ուր զարգացնում է Ֆիխտեի ուսմունքը աշխարհը կառուցող գործուն սուբյեկտի մասին։ Ֆիխտեի հաղթահարումը սկսվում է Շելինգի բնափիլիսոփայական աշխատություններով («Բնության փիլիսոփայության գաղափարները», 1797, «Համաշխարհային հոգու մասին», 1798 ևս), որոնցում նա անցնում է օբյեկտիվ տեսակետին և բնությունը դիտում է որպես իրերի անգիտակից բանականությունից գիտակցության ի հայտ գալու պրոցես։ Երկրորդ շըրջանում, ի տարբերություն նախորդի, Շելինգը ջանում է բացատրել անցումը սուբյեկ¬ տիվից օբյեկտիվին («Տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգ», 1800)։ Այդ անցումը, որն անհնար է բանախոհության համար՝ նրան հատուկ տրամաբանական ձևերով, իրականանում է «ինտելեկտուալ ինտուիցիայի» միջոցով, որի բարձրագույն արտահայտությունը Շելինգը ռոմանտիկների նման տեսնում է արվեստի մեջ։ Այդ պատճառով գեղագիտությունը Շելինգի համար ոչ թե մասնավոր գիտակարգ է, այլ ընդհանրապես ճանաչողության բարձրագույն օրգանոնը, որը պսակում է տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգը (տես նաև «Արվեստի ՓիլիսոՓայությունը» դասընթացը՝ կարդացված 1802-03 թվականին, հրտ․ 1907

Բնափիլիսոփայական հետազոտություններ

Բնափիլիսոփայությունն ու տրանսցենդենտալ իդեալիզմը կապակցվում են նույնության Փիլիսոփայության մեջ («Փիլիսոփայության իմ համակարգի շարադրանքը», 1801)։ Համաշխարհային երեվույթների հիմքում, ըստ Շելինգի, ընկած է բացարձակ բանականությունը կամ ոգու և բնության միասնությունը, որը ինքնաճանաչման պրոցեսում երկատվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ նախասկիզբների բևեռայնության, որոնք նոր միացում են որոնում։ Այսպիսով, Շելինգի հիմնավորում է «երկմիասնական իդեալ-ռեալիզմ» որը հանգեցնում է նրան սկզբում ազատության պրոբլեմին («Փիլիսոփայական հետազոտություններ մարդկային ազատության էության մասին», 1809), ապա՝ «հայտնության ՓիւիսոՓայությանը»։ Այստեղ Շելինգը, հեռանալով իմաստասիրման ավանդական եղանակից, մշակում է թեոսոֆիայի համակարգ, որը կազմված է «առասպելաբանության փիլիսոփայությունից և •«հայտնության փիլիսոփայությունից»։ Առասպելաբանությունը, ըստ Շելինգի, ունի օբյեկտիվ նշանակություն համընկնում է աստվածարարման պրոցեսի հեա․ այդ պատճառով առասպելի այլաբանական և վերլուծական մեկնաբանությունը պետք է փոխարինվի դրանց ներքին վերապրումով ու համադրական ըմբռնումով։ Այս կերպ հասկացված առասպելաբանությունը դառնում է հայտնություն կամ աշխարհի սրբագործված պատմություն՝ որպես Աստվածության լքում և վերադարձ դեպի Աստվածությունը քրիստոնեության մեշ։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը բարձր են գնահատել Շելինգի բնափիլիսոփայության դիալեկտիկան և զարգացման ուսմունքը, միաժամանակ քննադատել «պոզիտիվ փիլիսոփայությունը»՝ դրա մեջ տեսնելով Շելինգի դավաճանությունը իր փիլիսոփայական անցյալին։ Վաղ շրջանի Շելինգի ազդեցությունը նկատելի է Գ․ Հեգելի ուսմունքում։ Նրա բնափիլիսոփայությունը նպաստել է Լ․ Օկենի, Հ․ Ստեֆենսի, Հ․ էրստեդի հայացքների ձևավորմանը, արժանացել Գյոթեի բարձր գնահատականին։ Առասպելաբանության տեսությունը, որի սկզբնավորողն ըստ էության Շելինգն է, հզոր խթան է եղել է․ Կասիրերի առասպելաբանական ըմբռնման ստեղծման համար։ Նրա ազդեցությունն ակնհայտ է Կ․ Ցունգի «խորքային հոգեբանության» մեջ և Ա․ Ֆ․ Լոսևի 20-ական թվականների աշխատություններում։։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։