«Թուլամտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Թուլամտություն '''Թուլամտություն''', հիվանդությունների խումբ, բն...»:
(Տարբերություն չկա)

16:53, 12 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Թուլամտություն, հիվանդությունների խումբ, բնորոշվում է մտավոր գործունեության անվերադարձ կամ դժվար վերականգնվող իջեցմամբ, նախկինում ձեռք բերված գիտելիքների ու փորձի, ինչպես նաև նորը ձեռք բերելու ընդունակության կորստով: Թուլամտության ժամանակ տուժում է իմացական գործունեությունը (ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն և խոսք): Բնորոշ է նաև հոգեկան ամբողջական գործունեության աղքատացումն ու անկումը: Թուլամտությունը լինում է ձեռքբերովի և բնածին:

Թուլամտություն

Ձեռքբերովի թուլամտություն

Ձեռքբերովի թուլամտությունը` դեմենցիան (լատին․՝ dementio), կախված է գլխուղեղի ախտահարման բնույթից, ինչպես նաև այդ ախտահարումն առաջացնող հիվանդությունից (լուծանքային, վնասվածքային, ծերունական, շիզոֆրենիկ, էպիլեպտիկ թուլամտություններ): Ձեռքբերովի թուլամտությունը կարող է լինել ընդհանուր և մասնակի:

Ընդհանուր ձեռքբերովի թուլամտություն

Ընդհանուր (տոտալ) թուլամտությունը առաջանում է գլխուղեղի կեղևի տարածուն ախտահարումների դեպքում: Արտահայտվում է ընկալման, հիշողության, ուշադրության, դատողության խանգարումներով:

Մասնակի ձեռքբերովի թուլամտություն

Մասնակի (պարցիալ կամ լակունար) թուլամտությունը բնորոշվում է ինտելեկտուալ ավելի ցածր ֆունկցիաների (հիշողություն, ուշադրություն են) իջեցմամբ: Կարող է հանդիպել ուղեղի աթերոսկլերոզի, սիֆիլիսի, ուռուցքի, քրոնիկական ալկոհոլամոլության դեպքում:

Բնածին թուլամտություն

Բնածին թուլամտությունը` օլիգոֆրենիա (հուն. oXVyog-պակաս, սակավ և ppev-խելք), բնորոշվում է հոգեկան ոլորտի տարբեր աստիճանի թերզարգացմամբ: Առաջացման պատճառներն են՝ պտղի ներարգանդային վնասումը, ուղեղի ծննդաբերական տրավմաները, ծնողների մոտ սիֆիլիսի, ալկոհոլամոլության առկայությունը: Տարբերում են բնածին թուլամտության 3 աստիճան՝

  • թեթև (դեբիլություն),
  • միջին (իմբեցիլություն),
  • ծանր (ապուշություն):

Բնածին Թուլամտությունը բնորոշվում է բառապաշարի խիստ աղքատությամբ, խոսելու ունակության թերզարգացմամբ, հիշողության թուլությամբ, գիտելիքներ ձեռք բերելու դժվարությամբ և խիստ սահմանափակմամբ:

Բուժումը

Հիմնական հիվանդության վերացում, ախտանշանային բուժում՝ «B» վիտամինային խումբ, գլուտամինաթթու, ամինալոն, բուժ-մանկավաժական միջոցառումներ:

Տես նաև

Օփգոֆրենոպեդագոգիկա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։