«Ալեքսանդր Շչերբակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
== Շչերբակով Ալեքսանդր Սերգեյի ==
 
 
'''Շչերբակով''' Ալեքսանդր Աերգեյի [27․9 (10․10)․1901, Ռուզա, այժմ՝ Մոսկվայի մարզում-10․5․1945, [[Մոսկվա]]], սովետական կուսակցական և պետական գործիչ, գեներալ-գնդապետ ([[1943]])։ ԽՄԿԿ անդամ [[1918]] թվականից։ Սովորել է Ցա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական [[համալսարան]]ում ([[1921]]-[[24]]) և Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում ([[1930]]-[[32]])։ [[1918]]-[[1922]] թվականին կոմերիտական աշխատանք է տարել։ Եղել է ՌԿԵՄ 3-4 համագումարների պատգամավոր։ [[1932]]-36 թվականին աշխատել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ապարատում։ [[1936]] թվականից՝ ՀամԿ(բ)Կ Լենինգրադի, Իրկուտսկի և Դոնեցկի մարզկոմների քարտուղար։ [[1938]] թվականից ՀամԿ(բ)Կ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարն էր, միաժամանակ՝ [[1941]] թվականից ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, [[1942]] թվականից ՝սովետական բանակի գլխավոր քաղվարչության և Սովինֆորմբյուրոյի պետ, պաշտպանության ժողկոմի տեղակալ։ Եղել է ՀամԿ(բ)Կ 17-18 համագումարների պատգամավոր,[[ԽՍՀՄ]] 1 գումարման գերագույն սովետի դեպուտատ,ԽՄԿԿ 18 համագումարում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է [[Լենին]]ի 3 և 3 այլ շքանշաններով, ինչպես նաև մեդալներով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ [[Կրեմլ]]ի պատի տակ։
{{ՀՀ2012ՀՍՀ}}