«Ալեքսանդր Շչերբակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Շչերբակով Ալեքսանդր Սերգեյի == '''Շչերբակով''' Ալեքսանդր Աերգեյի [27․9 (10․10)․1901, Ռուզա, այժմ՝ Մոսկ...»:
(Տարբերություն չկա)

16:41, 12 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Շչերբակով Ալեքսանդր Սերգեյի

Շչերբակով Ալեքսանդր Աերգեյի [27․9 (10․10)․1901, Ռուզա, այժմ՝ Մոսկվայի մարզում-10․5․1945, Մոսկվա], սովետական կուսակցական և պետական գործիչ, գեներալ-գնդապետ (1943)։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Սովորել է Ցա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում (1921-24) և Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (1930-321918-1922 թվականին կոմերիտական աշխատանք է տարել։ Եղել է ՌԿԵՄ 3-4 համագումարների պատգամավոր։ 1932-36 թվականին աշխատել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ապարատում։ 1936 թվականից՝ ՀամԿ(բ)Կ Լենինգրադի, Իրկուտսկի և Դոնեցկի մարզկոմների քարտուղար։ 1938 թվականից ՀամԿ(բ)Կ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարն էր, միաժամանակ՝ 1941 թվականից ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, 1942 թվականից ՝սովետական բանակի գլխավոր քաղվարչության և Սովինֆորմբյուրոյի պետ, պաշտպանության ժողկոմի տեղակալ։ Եղել է ՀամԿ(բ)Կ 17-18 համագումարների պատգամավոր,ԽՍՀՄ 1 գումարման գերագույն սովետի դեպուտատ,ԽՄԿԿ 18 համագումարում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով, ինչպես նաև մեդալներով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։