«Առողջապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Առողջապահություն''', տարբերում են մարդու ([[անհատ|անհատի]]) և հասարակության առողջություն:
== Մարդու առողջություն ==
Մարդու առողջությունը բավականին բարդ սոցիալ-կենսաբանական կատեգորիա է, որի բնութագրման բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, սակայն ամենաընդունելին և ամենաամբողջականն [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] (ԱՀԿ) բնութագրումն է`
{{քաղվածք|Մարդու առողջությունը սոցիալ-կենսաբանական ու հոգեկան լրիվ բարօրության վիճակն է, երբ օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները բնակլիմայական ու սոցիալական միջավայրի հետ գտնվում են հավասարակշռված վիճակում, և երբ բացակայում է որևէ հիվանդություն, ախտաբանական վիճակ ու ֆիզիկական թերություն:}}
Մարդու առողջ,առողջական վիճակը բնորոշվում է նրա ֆիզիոլոգիական համակարգերի ու [[օրգան|օրգանների]] ֆունկցիայով՝ կապված տարիքային, սեռային ու հոգեբանական գործոնների և արտաքին միջավայրի բնակլիմայական ու սոցիալական պայմանների հետ:
 
[[Անհատ|Անհատի]] «բացարձակ առողջություն»,` որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են: Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը: Սա այն բնականոն վիճակն է, որի սահմաններից դուրս այս կամ այն տատանումն արդեն բնութագրվում է որպես [[հիվանդություն]] կամ ախտաբանական վիճակ: Թեկուզ առողջությունը դիտվում է որպես հիվանդության հակադիր վիճակ, այնուամենայնիվ, այն չի կարող ունենալ հստակորեն ընդգծված սահմաններ, քանի որ օրգանիզմը շատ հաճախ կարոդ է գտնվել, այսպես կոչված, «անցումային» կամ «սահմանային» վիճակում: Այնպես որ գործնականորեն առողջությունը վիճակը լրիվ չի բացառում դեռևս անախտանշան, կլինիկորեն չդրսևորված ախտաբանական վիճակների առկայությունը, որն էապես չի անդրադառնում մարդու [[ինքնազգացողություն|ինքնազգացողության]] ու աշխատունակության վրա:
== Հասարակական առողջություն ==
Հասարակության առողջություն (ՀԱ) ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն է: Հետազոտողներից շատերն այն դիտում են որպես վիճակագրական կատեգորիա: ՀԱ բնութագրվում է մի ամբողջ խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված ու համալիր ներգործություն ունեն բնակչության առողջության վրա: Դրանք են ժոդովրդագրական ([[ծնելիություն]], [[մահացություն]], մանկական մահացություն, կյանքի միջին տևողություն, երկարակեցություն), ֆիզիկական զարգացման, հիվանդացության ու հաշմանդամության ցուցանիշները: Այստեղ նկատի է առնվում, որ [[ժոդովրդագրություն|ժոդովրդագրական ցուցանիշներ]]ի մակարդակը որոշակիորեն կախված է կենսագործունեության այնպիսի պայմաններից, ինչպիսիք են [[շրջակա միջավայր]]ի (օդ, ջուր, հող), աշխատանքի (ուժգնություն, տևողություն, ռեալ աշխատակարգի չափ), կենցաղի (բնակարան, սննդի որակ և քանակ, հագուստ) պայմանները, բնակավայրի սանհիգիենային վիճակը, առողջապահության մակարդակը և հանրամատչելիությունը: