«Լյուդմիլ Ստոյանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Lyudmil-Stoyanov-monument-right.jpg|300px|մինի|աջից|Լյուդմիլ Սայանովի կիսանդրին]]
'''Ստոյանով Լյուդմիլ''' (Գեորգի Ստայանով, Զլատարով, [[1888]]—[[1973]]), [[բուլղար]] [[գրող]], [[Հասարակություն|հասարակական]] գործիչ։ Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի [[ակադեմիկոս]] ([[1946]])։ ԲԺՀ խորհրդային աշխատանքի հերոս ([[1963]]), կուլտուրայի [[Ժողովուրդ|ժողովրդական]] գործիչ ([[1963]])։ ԲԿԿ անդամ [[1944]] թվականից։ Բուլղարիայի ԴԱ գրկյան ինստիտուտի դիրեկտոր ([[1949]]—[[1959]])։ Սկզբում գրել է [[սիմվոլ]]իստական բանաստեղծություններ («Սառած ծաղիկներ», [[1906]], «Տեսիլներ խաչմերուկում», [[1914]], «Թուր և խոսք» [[1917]], ժողովածուներ)։ Մասնակցել է [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան]] և [[առաջին համաշխարհային պատերազմ]]ներին։ [[Հոկտեմբեր]]յան [[Հեղափոխություն|հեղափոխության]] և Բուլղարիայում [[1923]] թվականի [[սեպտեմբեր]]յան հակաֆաշիստական ապստամբության ազդեցությամբ Ստոյանովը հակվել է դեպի [[Սոցիալականացում|սոցիալական]] խնդիրները։ [[20]]-ական թվականներին հանդես է եկել [[վիպակ]]ներով («Սարսի գթասրտությունը», [[1923]], «Հաթիչե») և բանաստեղծությունների ու [[պատմվածք]]ների ժողովածուներովներով («Աստծո պատիժ», [[1927]], «Սրբություն սրբոց», [[1926]], «Կանանց [[հոգի]]ներ», [[1929]])։ [[30]]-ական թվականների սկզբից Ստոյանովը ներգրավվել է հակաֆաշիստական շարժման մեջ։ Այդ շրջանի [[հոդված]]ներն ամփոփված են «ճոճանակի ուղին» ([[1946]]) ժողովածուոում։ [[Ֆաշիզմ]]ի դեմ բուլղար [[Ժողովուրդ|ժողովրդի]] մղած պայքարն է պատկերում «Լուսաբացին» ([[1945]]) [[վեպ]]ը, [[Խաղաղության համաշխարհային խորհուրդ|խաղաղության]] պաշտպանությանը և [[ռուս]] ու բուլղար ժողովուրդների եղբայրությանն է նվիրված «Երկաթե վարագույրից այն կողմ» ([[1953]]) բանաստեղծությունների ժողովածուն։ [[1962]] թվականին տպագրվել է «Մանկություն» ինքնակենսագրական վիպակը։ Ստոյանովը մեծ ավանդ ունի սովետա-բուլղարական [[Մշակույթ|մշակութային]] [[հարաբերություն]]ների զարգացման մեշ։ Եղել է ԲԺՀ ԴԱ [[նախագահ]] ([[1946]]— [[1948]]), [[Ժողովուրդ|ժողովրդական]] մեծ ժողովի (1946) և 3-րդ գումարման ժողովրդական ժողովի պադգամավոր։ [[Խաղաղության համաշխարհային խորհուրդ|Խաղաղության]] համաշխարհային խորհրդի անդամ ([[1950]] թվքականից)։ Դիմիտրովյան [[մրցանակ]] ([[1950]])։ Դորկու անվան մրցանակ ([[1972]])։ Պարգևատրվել է Գեորգի Դիմիտրովի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Ստոյանով, Լյուդմիլ}}
[[Կատեգորիա:Բուլղարացի գրողներ]]
[[Կատեգորիա:Բուլղարացի հասարակական գործիչներ]]