«Անվար Սադաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
Անվար Սադաթը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 25-ին [[Եգիպտոս|Եգիպտոսի]] [[Միթ Աբու ալ-Կում]] բնակավայրում, աղքատ ընտանիքում: Նա 12 եղբայր ու քույր ուներ: Անվար Սադաթի հայրը եգիպտացի էր, իսկ մայրը՝ Սիթ ալ-Բերաինը, սուդանցի էր տատիկի ճյուղով:
 
Անվար Սադաթի վրա մեծ ազդեցություն են գործել ներկայիս [[Թուրքիա|Թուրքիայի]] հիմնադիր [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը]]: Սադաթը նրան համակրում էր օտար ազդեցությունը թոթափելու և սոցիալական բարեփոխումների համար: Նրա կուռքերից էր նաև [[Մահաթմա Գանդի|Մահաթմա Գանդին]] իր ոչ բռնի պայքարի մասին ուսմունքով: Եգիպտոսի՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] իշխանության տակ գտնվելու տարիներին, Սադաթը համակրանք էր տածում նաև [[Ադոլֆ Հիտլեր|Ադոլֆ Հիտլերի]] նկատմամբ, քանի որ վերջինս սպառնալիք էր բրիտանացիների համար<ref>https://web.archive.org/web/20090125000520/http://ibiblio.org/sullivan/bios/Sadat-bio.html| Anwar Al-Sadat</ref>:
 
Սադաթը 1938 թվականին ավարտել է [[Կահիրեի]] Թագավորական ռազմական ակադեմիան: Նա որպես լեյտենանտ ուղարկվել է ծառայելու [[Սուդան|Սուդանում]], որտեղ էլ հանդիպել է Գամալ Աբդել Նասերին և այլ կրտսեր սպաների, որոնց հետ հետագայում ձևավորել է «Ազատ սպաներ» գաղտնի կազմակերպությունը: