«Անվար Սադաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 38.
 
Անվար Սադաթը սպանվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Իսլամական ջիհադ խմբավորման անդամի կողմից։
 
== Վաղ տարիները ==
 
Անվար Սադաթը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 25-ին [[Եգիպտոս|Եգիպտոսի]] [[Միթ Աբու ալ-Կում]] բնակավայրում, աղքատ ընտանիքում: Նա 12 եղբայր ու քույր ուներ: Անվար Սադաթի հայրը եգիպտացի էր, իսկ մայրը՝ Սիթ ալ-Բերաինը, սուդանցի էր տատիկի ճյուղով:
 
Անվար Սադաթի վրա մեծ ազդեցություն են գործել ներկայիս [[Թուրքիա|Թուրքիայի]] հիմնադիր [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը]]: Սադաթը նրան համակրում էր օտար ազդեցությունը թոթափելու և սոցիալական բարեփոխումների համար: Նրա կուռքերից էր նաև [[Մահաթմա Գանդի|Մահաթմա Գանդին]] իր ոչ բռնի պայքարի մասին ուսմունքով: Եգիպտոսի՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] իշխանության տակ գտնվելու տարիներին, Սադաթը համակրանք էր տածում նաև [[Ադոլֆ Հիտլեր|Ադոլֆ Հիտլերի]] նկատմամբ, քանի որ վերջինս սպառնալիք էր բրիտանացիների համար:
 
Սադաթը 1938 թվականին ավարտել է [[Կահիրեի]] Թագավորական ռազմական ակադեմիան: Նա որպես լեյտենանտ ուղարկվել է ծառայելու [[Սուդան|Սուդանում]], որտեղ էլ հանդիպել է Գամալ Աբդել Նասերին և այլ կրտսեր սպաների, որոնց հետ հետագայում ձևավորել է «Ազատ սպաներ» գաղտնի կազմակերպությունը:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական իշխանությունները բանտարկել են նրան [[Առանցքի ուժերից]] օգնություն ստանալու փորձի համար: Սադաթը մասնակցել է 1952 թ. եգիպտական հեղափոխությանը: Նրան էր հանձնարարվել ռադիոյով ժողովրդին հեղափոխության մասին տեղեկացնելու գործը: