«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Ընդհանուր բնութագիրը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
 
==Ընդհանուր բնութագիրը ==
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է(2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։ Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։ Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 է, բարձրադիր վայրերում -1 աստիճան ըստ Ցելցիուսի։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7, հուլիսինը +23,6 աստիճան ըստ Ցելցիուսի։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը[[Ազոխ]]ը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյուլը։
 
== Տես նաև ==
55

edits