«Հայերենագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և վիքի ճշտումներ, փոխարինվեց: : → ։ (24) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Հայերենագիտություն''', հայ [[լեզվաբանություն|լեզվաբանության]] մի բնագավառ, ուսմունք [[հայերեն]]ի մասին։ Ավելի նեղ ըմբռնում է քան [[հայագիտություն]]ը և մտնում է սրա գիտակարգերի շարքը (հայ [[գրականագիտություն|գրականագիտության]], [[պատմագրություն|պատմագրության]], [[Ազգագրությունը Հայաստանում|ազգագրության]] և այլնի հետ միասին)։ Հայերենագիտությունն ինքը հայերենագիտական գիտակարգերի, գիտաճյուղերի ամբողջություն։ Նրա մեջ են առնվում, օրինակ, [[հայոց լեզվի պատմություն]]ը, հայ քերականագիտությունը, հայերենագիտության պատմությունը, հայ [[բարբառագիտություն]]ը, հայոց լեզվի մեթոդիկան, հայ [[բառարանագրություն]]ը։
 
Հայերենագիտությունը մասնավոր լեզվաբանություն է, նրա ուսումնասիրության առարկան հայոց լեզուն է։ Թեև ընդունված է ասել, որ նրա սկզբնավորումը կապված է [[Դիոնիսիոս Թրակացի|Դիոնիսիոս Թրակացու]] «Քերականության արվեստի» թարգմանության հետ, հարկ է նշել, որ հայոց լեզվի ուսումնասիրությունն ավելի հին ակունքներ ունի, և առաջին լուրջ ուսումնասիրողների մեջ չի կարելի չնշել նաև հանճարեղ [[Մեսրոպ Մաշտոց]]ին։ Հայերենի խոր ու բազմակողմանի ուսումնասիրությամբ միայն նա կարող էր ստեղծել ինքնատիպ ու կատարյալ [[գիր]], [[այբուբեն]]։ Հայերենի գիտական ուսումնասիրությունը առաջ մղեցին հմուտ մեկնիչ-քերականները, ապա լատինաբանները[[լատինաբան հայերեն|լատինաբան]]ները, ուշ [[միջնադար]]ի այլ լեզվաբաններ ու քերականներ։ Հայերենագիտությունն էական առաջընթաց ապրեց [[XIX դար|XIX]] և [[XX դար]]երում։ Նրա զարգացումն ավելի բուռն եղավ [[ԽՍՀՄ|խորհրդային]] տարիներին։
 
Թեև հայերենագիտության պատմության մեջ եղան շրջաններ, երբ հայոց լեզվի հարցերը դիտարկվում, մեկնաբանվում էին այլ լեզուների ուղմունքների հետևողությամբ (հունաբաններ, լատինաբաններ), այնուամենայնիվ, հայերենի քննույթունն աստիճանաբար ընկավ իր հունի մեջ, և հայերենագիտությունը դարձավ մեթոդականորեն կուռ ու հեռանկարային գիտակարգ։ Օբյեկտի ուսումնասիրության անհրաժեշտությամբ պայմանավորված` հայերենագետների կազմը գնալով ընդլայնվեց, նրա մեջ ներգրավվեցին նաև շատ այլազգի գիտնականներ։