«Շտեռն-Գեռլախի փորձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շտեռնի-Գեռլախի փորձ''' ատոմի մագնիսական մոմենտի գոյությունը և արտաքին մագնիսական դաշտում դրա որ...»:
 
Տող 1.
'''Շտեռնի-Գեռլախի փորձ''' ատոմի մագնիսական մոմենտի գոյությունը և արտաքին մագնիսական դաշտում դրա որոշակի կողմնորոշումը (տարածական քվանտացումը) հաստատող փորձ:[[ 1922 թվական]]ինթվականին իրականացրել են Օ․ Շտեռնը և գերմանացի ֆիզիկոս Վ․ Գեռլախը (W․ Gerlach), [[արծաթ]]ի (Ag), հետագայում նաև այլ տարրերի ատոմներով։ Ag-ի ատոմների փունջը, անցնելով խիստ անհամասեռ մագնիսական դաշտով, ճեղքվում էր և էկրանի վրա առաջացնում շերտեր, որոնք վկայում էին մագնիսական մոմենտի պրոյեկցիայի քվանտացումը։ Դասական տեսության համաձայն, էկրանի վրա պետք է առաջանար մեկ հաստ շերտ, սակայն իրականում առաջանում էին սիմետրիկ դասավորված [[2]] նեղ շերտեր։ Շտեռն-Գեռլախի փորձի այս արդյունքը բացատրվեց Ջ․ Ցու․ Ուլենբեկի և Ս․ Գաուդսմիթի վարկածի ([[1925 թվական]]) օգնությամբ, ըստ որի [[էլեկտրոն]]ները, ուղեծրային մեխանիկական ու մագնիսական մոմենտներից բացի, ունեն նաև սեփական մեխանիկական ու մագնիսական մոմենտներ։ Ընդ որում փորձի տվյալներից պարզվեց, որ էլեկտրոնի սպինային մագնիսական մոմենտը հավասար է բորի մեկ մագնետոնի։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ատոմի մագնիսական մոմենտի գոյությունը]]
[[Կատեգորիա:Քվանտային ֆիզիկա]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական փորձեր]]