«Մարդու աչք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
=== Ակոմոդացիա ===
[[File:Focus in an eye.svg|մինի|Աչքի ակոմոդացիոն համակարգը։ Ոսպնյակի կորության փոփոխությունը և պատկերի առաջացումը ցանցաթաղանթի վրա։]]
[[Ոսպնյակ|Ոսպնյակը]] հատուկ կապանով միացած է թարթիչային մկանին, որը լայն օղակով տեղադրված է ծիածանաթաղանթի հետևում: Այդ մկանի օգնությամբ ոսպնյակը փոխում է իր ձևը, դառնում ավելի կամ պակաս ուռուցիկ և համապատասխանաբար՝ուժեղ կամ թույլ բեկում աչքի մեջ ընկնող ճառագայթները: Ոսպնյակի այդ հատկությունն անվանում են աչքի հարմարում ([[ակոմոդացիա]]): Այն հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները՝ ապահովելով դիտվող առարկայից եկող ճառագայթների կիզակետի համատեղումը ցանցաթաղանթի հետ: Աչքի հարմարման հանգստի ժամանակ (այսինքն, երբ ոսպնյակն առավելագույն չափով տափակած է) աչքի բեկող հատկությունն անվանում են բեկունակություն ([[ռեֆրակցիա]]):