«Ճարպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Ճարպերը''' կենդանական և բուսական [[հյուսվածք]]ների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում [[գլիցերին]]ի և տարբեր [[ճարպաթթուներ]]ի միացություններից` [[գլիցերիդներ]]ից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ [[վիտամին]]ներ։ Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել [[կալորիա]]կան բաղադրամասեր են և [[օրգանիզմ]]ի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։ Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70–105 գ)։
 
Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը։ Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման։ Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի [[կարագ]]ը։ Կենդանական են նաև [[խոզ]]ի, [[Տավարի միս|տավար]]ի, [[ոչխար]]ի, [[սագ]]ի ճարպերը։ Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից։ Դժվարահալ ճարպերը (խոզի, տավարի, ոչխարի), որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան [[կարագ]]ը, [[բադԲադեր|բադի]]ի ու սագի ճարպերը և [[ձեթ]]երը (պնդացման ջերմաստիճանը 37օC-ից ցածր է)։
 
Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, [[վիտամին E]]-ով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում։ Համակցված (բուսական և կենդանական) ճարպերից են [[մարգարին]]ի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին։ Ճարպի ոչ բավարար քանակություն պարունակող սնունդը քիչ սննդարար (ցածր կալորիական) է, իսկ չափից ավելի ճարպ պարունակող սնունդը դժվարամարս է, ինչը և կարող է հանգեցնել ճարպակալման։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճարպ» էջից