«Պարզ նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պարզ նախադասություն''' ամփոփ [[միտք]] արտահայտող, մեկ [[ստորոգում]]ով դրսևորվող [[նախադասություն]]ը: Կառուցվածքային հիմնական տարրերը (բաղադրիչները) են [[նախադասության գլխավոր անդամներ|գլխավոր]] ու [[նախադասության երկրորդական անդամներ|երկրորդական]] (որոշ կառույցներում` գերադաս ու ստորադաս) անդամները: Գլխավոր անդամներն են [[ենթակա]]ն ու [[ստորոգյալ]]ը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները` [[որոշիչ]]ը, [[հատկացուցիչ]]ը, [[բացահայտիչ]]ը, [[խնդիրներ]]ն ու [[պարագաներ]]ը:
 
Պարզ նախադասությունը կառուցվածքային երկու հիմնական տեսակի է բաժանվում` երկկազ և միակազմ: [[Երկկազմ նախադասություն|Երկկազմ նախադասության]] մեջ գործող կամ եղեղ առարկան ու նրան վերագրվող հատկանիշը կարող են ունենալ կամ ունեն իրենց քերականական արտահայտությունը: Օրինակ` «''Նայելով Աթենքի սքանչելի կոթողներին, ես տեսնում էի միայն Անին»'' ([[Ավետիք Իսահակյան|Ավ. Իսահակյան]]): Երկկազմ նախադասությունների երկու բևեռների փաստացի արտահայտությունը պարտադիր չէ. դրանցից մեկը կարող է չգործածվել կամ զեղչվել. «''Մեքենաբար, անգիտակցորեն մխրճվեց հոսող բազմության մեջ»'' (Ավ. Իսահակյան):
 
Միակազմ նախադասության մեջ գործող կամ եղող առարկան ու նրան վերագրվող հատկանիշը չունեն կամ չեն կարող ունենալ քերականական արտահայտություն: Օրինակ` ''Անձրևում է: Մթնեց'':
[[Կատեգորիա:Շարահյուսություն]]