«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Հայ քերականության մեջ ''նախադասություն'' [[տերմին]]ը մուտք է գործել [[Տրամաբանություն|տրամաբանության]] բնագավառից: Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է [[դատողություն]] տերմինը:
 
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն: Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել: Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ):
== Նախադասությունների դասակարգումը ==
Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: *''[[Պարզ նախադասություն]]ներն'' ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: ''[[Բարդ նախադասություն]]երն'' ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
== Գրականություն ==
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984: