«Կարապետ Տեր-Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
[[1906]]-[[1913]] թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, [[1914]]-[[1915]] թվականներին՝ [[Տրապիզոն]]ի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, [[դրամա]]ներ։ [[Ղևոնդ Ալիշան]]ի մահից հետո հրատարակել է նրա «[[Հայաստան]], յառաջ քան զլինելն [[Հայաստան]]» ([[1904]]) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» ([[1905]]) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է [[6]]-[[12-րդ դար]]երի Բյուզանդիայի կայսրության հայազգի [[12]] [[կայսր]]երի։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի [[6]] հայ հավակնորդներ ([[7-րդ դար|7]]-[[9-րդ դար]]եր), ութ հայ կայսրուհիներ ([[8-րդ դար|8]]-[[13-րդ դար]]եր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է [[հայ]] բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}}
 
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1915 մահեր]]
Անանուն մասնակից