«Գրիգոր Չալիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[1953]] թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի թատերական ինստիտուտը։ Աշխատել է [[Աշտարակ]]ի (1940—1946 թվականներին), Երևանի պատանի հանդիսատեսի ([[1946]]—[[1953]] թվականներին), Սունդուկյանի անվան (1953—[[1959]] թվականներին) թատրոններում։ 1959 թվականից աշխատում է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։
 
Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ [[Հրաչյա Քոչար]]ի «Կարոտ», «[[Նահապետը]]», [[Ֆրանց Վերֆել]]ի «[[Մուսա լեռան քառասուն օրը]]», [[Կոստան Զարյան]]ի «[[Նավը լեռան վրա]]», [[Լևոն Շանթ]]ի «Հին աստվածներ», [[Մուշեղ Գալշոյան]]ի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» ([[1954]] թվական), «Իմ սիրտը» ([[1958]] թվական), «Խաղաղ ափեր» ([[1964]] թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» ([[1981]] թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երագիկ» ([[1957]] թվական), «Սարսեցի փեսան» ([[1966]] թվական), «Մենք, նրանք և մյուսները» ([[1970]] թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» ([[1976]] թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» ([[1980]] թվական) և այլ պիեսներ։ Դերերից են՝ Խաչատուր Աբովյան (Դ․ Գագազյանի «[[Խաչատուր Աբովյան]]»), Նեզնամով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ժան Վալժան («Թշվառներ», ըստ [[Վիկտոր Հյուգո]]յի)։
[[Կատեգորիա:Հայ դերասաններ, Հայ ռեժիսորներ, Հայ գրողներ, Հայ դրամատուրգներ]]
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Չալիկյան, Գրիգոր}}
 
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ դերասաններ, Հայ ռեժիսորներ, Հայ գրողներ, Հայ դրամատուրգներ]]