«Առաքել Սարուխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Առաքել Զատիկի Սարուխան (Սարուխանյան) Զատիկի''' (13 հոկտեմբեր [[1863]], [[Արտանուջ]] - 6 փետրվար [[1949]], [[Բրյուսել]]), հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել է Այտընյանին։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ [[1894]]—[[1911]]-ին եղել է [[Մանթաշյան Ալեքսանդր| Ալեքսանդր Մանթաշյանի]] նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) [[Բաթում|Բաթումում]], [[Բաքու|Բաքվում]], [[Թիֆլիս|Թիֆլիսում]], [[Պետերբուրգ|Պետերբուրգում]], իսկ [[1911]]—[[1917]]-ին՝ մի շարք օտարերկրյա նավթարղ․ ընկերությունների լիազոր վարիչ։ [[1920]]-ական թվականների սկզբից ապրել է [[Հոլանդիա|Հոլանդիայում]], ապա՝ [[Բելգիա|Բելգիայում]]։ [[1881]]-ից պարբերաբար թղթակցել է «Մշակ» թերթին, իսկ [[1887]]-ից՝ «Հանդես ամսօրյա»-ին, ապա նաև Կոստանդնուպոլսի «Արևելք»-ին։ «Հանդես ամսօրյա»-ում հրապարակած աշխատությունները մինչև [[1925]]-ը գրել է արևմտահայերեն և ստորագրել Կ․ Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վերաբերում են [[Ռափայել Պատկանյան|Ռափայել Պատկանյանի]], [[Րաֆֆի|Րաֆֆու]],[[Սունդուկյան Գաբրիել|Գաբրիել Սունդուկյանի]], [[Պերճ Պռոշյան|Պերճ Պռոշյանի]], [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]], [[Լեո|Լեոյի]] և այլոց գործունեությանը, [[Կովկաս|Կովկասի]] հայերի մշակութային հաստատություններին, հասարակական շարժումներին ևն։ Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «Սև ծովու ռուսական եզերքը» ([[1895]]), «Կովկասյան լերանց մեջ» ([[1896]]) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ Բելգիական և հոլանդական, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդան և հայերը ԺԶ—ԺԹ դարերում» ([[1926]]), «Բելգիա և հայերը» ([[1937]]) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։Նա անդրադարձել է նաև հայ-վրաց․ տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան և հայերը», [[1939]])։ «Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թյուրքիայում» գրքում ([[1912]]) Սարուխանյանը ներկայացրել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տնտեսական և քաղաքական պատկերը, եվրոպական պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրական շարժման մեջ ևն։ «Աղեքսանդր Մանթաշյանց, մեծ վաճառականն ու բարեգործը» ([[1931]]) հուշագրությունում Սարուխանյանը տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի նավթարդյունաբերության զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստ, գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդավոր աղջիկըն և իր գաղտնիքը» ([[1924]]) ինքնակենսագր․ դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։
{{DEFAULTSORT:Սարուխան, Առաքել}}
 
[[Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից]]
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]