«Ջիվան Տեր-Թադևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ջիվան Գուրգենի Տեր-Թադևոսյան Գուրգենի''' (ՋnնՋոն) (ծնվել է՝ [[1926]] թվականի [[Սեպտեմբերի 14]]-ին [[Երևան]]ում), հայ խորհրդային կոմպոզիտոր։ [[ՀԽՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ ([[1980]])։ ՍՄԿԿ անդամ [[1960]] թվականից։ [[1952]] թվականին ավարտել է [[Երևանի կոնսերվատորիա]]յի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, [[1961]] թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ [[1952]]-[[1959]]թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դիրեկտոր և դասատու։
 
[[1959]] թվականից ապրել է [[Մոսկվա]]յում։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները ([[1957]],[[1959]]՝Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ [[սիմֆոնիետ]] ([[1983]]), ջութակի և նվագախմբի կոնցերտ ([[1977]]), լարային կվարտետներ ([[1955]], [[1967]]), սիմֆոնիկ [[պոեմ]]ներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» ([[1963]]), «ՀեղաՓոխության և կուսակցության մասին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, [[1966]]), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» ([[1970]]), արևելյան ([[1956]]), արաբական ([[1968]]), բուրյաթական ([[1975]]) թեմաներով, գործիքային [[պիես]]ներ, [[ռոմանս]]ներ, [[երգ]]եր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Տեր-Թադևոսյան, Ջիվան}}
[[Կատեգորիա:1926 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]