«Հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հիմքեր''', [[քիմիա]]կան նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են [[աղ]]եր։ Մեծ մասամբ [[մետաղ]]ների հիդրօքսիդներ են։ [[Ջուր|Ջր]]ում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH<sup>-</sup>։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ , միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են [[ալկալիններ]]ը։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH<sup>-</sup> իոնների թվի լինում են միաթթու (NaOH և այլն), երկթթու Ca(OH)<sub>2</sub> և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն հիմքեր են [[պրոտոն]] միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH<sub>3</sub>, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Էյուիսի՝ հիմքեր են չօգտագործված [[էլեկտրոն]]ային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը։
{{ՀՍՀ}}
 
[[վիքի]]
[[Կատեգորիա:Քիմիական նյութեր]]
[[Կատեգորիա:Հիմքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիմքեր» էջից