«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Նախադասություն''', [[Շարահյուսություն|շարահյուսական]] միավոր, որ ձևավորում է ամփոփ [[միտք]] և ունի [[հնչերանգ]]ային ավարտվածություն: Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է [[խոսք]]ը, կարող է և համընկնել շարահյուսական [[դադար]]ին, որը համեմատաբար ավելի տևական է, քան [[Բառ|հնչաբառի]] (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է: Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է: Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը: Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, [[ստորոգում]]ը:
 
Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը:
 
== Նախադասություն և դատողություն ==
Հայ քերականության մեջ ''նախադասություն'' [[տերմին]]ը մուտք է գործել [[Տրամաբանություն|տրամաբանության]] բնագավառից: Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է [[դատողություն]] տերմինը:
 
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն:
== Գրականություն ==
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984: