«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Նախադասություն''', [[Շարահյուսություն|շարահյուսական]] միավոր, որ ձևավորում է ամփոփ [[միտք]] և ունի [[հնչերանգ]]ային ավարտվածություն: Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է [[խոսք]]ը, կարող է և համընկնել շարահյուսական [[դադար]]ին, որը համեմատաբար ավելի տևական է, քան [[Բառ|հնչաբառի]] (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է: Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է: Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը: Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, [[ստորոգում]]ը:
 
== Գրականություն ==
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984:
*Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6):
*Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2):
*Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970:
*Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
[[Կատեգորիա:Շարահյուսություն]]