«Հապավումների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հապավումների բառարան''', [[բառարան]]ի տեսակ, որի մեջ բառացանկը ներկայացնում է [[Լեզու|լեզվի]] մեջ գործածվող [[հապավում]]ները, բառահոդվածում տրվում են դրանց անհրաժեշտ մեկնաբանությունները, բերվում են տեքստային կամ հեղինակային օրինակներ: Այսպիսի բառարան ժամանակակից [[արևելահայ]] գրական լեզվի համար ստեղծել է [[Ալեքսանդր Մարգարյան|Ալ. Մարգարյան]]ը: Այն ընդգրկում է շուրջ 4000 հապավում: Հեղինակը նյութեր է քաղել առկա [[բացատրական բառարան]]ներից, [[մամուլ]]ից, գիտական ու գեղարվեստական [[գրականություն]]ից: Բառարանում գլխաբառից հետո տրվում է հապավման «վերծանությունը» կամ բացատրությունը` մեծ մասամբ տեքստային օրինակների ցուցադրումով: [[Փոխառություն (լեզվաբանություն)|Փոխառյալ]] հապավումների դեպքում գլխաբառից հետո նախ փակագծում տրվում է փոխառյալ ձևը` համապատասխան վերծանությամբ, ապա փակագծից դուրս` հայերեն թարգմանությունը, որին հաջորդում է բնագրային օրինակը: Բառարանում տեղ են գտել նաև հապավումներից ածանցված (ածանցմամբ կամ բարդածանցմամբ ստեղծված) բառեր:
 
[[Կատեգորիա:Բառարաններ ըստ տիպի]]