«Ադիբ Իսհակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
 
== Կենսագրություն ==
Ադիբ Իսհակը ծնվել է [[1856]] թվականին [[Դամասկոս]]ում։ Դեռ փոքրուց զբաղվելով գրական գործունեությամբ` նա շուտով հատնվում է [[Բեյրութ]]ի մշակութային կյանքի կենտրոնում, դառնում է «[[Ալ-թակադդում]]» ({{lang-ar|التقدم}}` ''զարգացում'') թերթի խմբագիր։ Նա գրում էր ստեղծագործություններ , գրական և հրապարակախոսական թեմաներով հոդվածներ, թարգմանություններ էր անում ֆրանսերենից։[[ֆրանսերեն]]ից։ Ցավոք, նրա սեփական դրամաներից ոչինչ չի պահպանվել։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|ձախից|[[Դամասկոս]]]]
 
Շուտով նա տեղափոխվում է [[Կահիրե]], որը այդ ժամանակվա լրագրության կենտրոնն էր և այստեղ էլ հրապուրվում է [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի հայացքներով, որի դասախոսություններին միշտ հաճախում էր։ Ադիբ Իսհակի հրապարակախոսական և լրագրական գործունեության ծաղկումը համընկնում է 70-80-ական թվականների հետ։ [[1877]] թվականին նա դառնում է «[[Միսր]]» շաբաթաթերթի խմբագիրը։ «Միսրին» զուգահեռ [[Սելիմ Նակաշ]]ի հետ հրապարակում են «[[ալ-Թիջարա]]» ({{lang-ar|التجارة}}՝ ''առևտուր'') օրաթերթը։ երկու թերթերն էլ փակվում են իշխանությունների հրամանով։ Եգիպտական իշխանությունների հետապնդումների հետևանքով նա տեղափոխվում է [[Փարիզ]]։ Այստեղ նա վերականգնում է «Միսր» թերթի հրապարակումը` սկզբում «Կահիրե» անվանմամբ։ [[Արաբի փաշա]]յի ({{lang-ar|عرابي باشا}}) հեղաշրջումից հետո [[1881]] թվականին նա կրկին Կահիրեում էր։ Նա ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին և կրկին աշխատում էր «Միսր» թերթի տպագրման աշխատանքների վրա։ Դեմ լինելով անգլիացիներին` [[1882]] թվականի ամռանը նա գնում է [[Բեյրութ]] և կրկին սկսում խմբագրել «ալ-թակադդում» թերթը։ [[1885]] թվականին դեռ չհասած 30 տարեկան` նա մահանում է [[թոքախտ]]ից։