«Բանաստեղծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Բանաստեղծություն''', գրական-գեղարվեստական [[Ստեղծագործություն|ստեղծագործության]] [[տեսակ]]: Բանաստեղծություն [[տերմին]]ը հայերենում կիրառվում է մի քանի իմաստով. ա) Ամենատարածված ըմբռնմամբ բանաստեղծություն են կոչվում քնարական ոչ մեծ ծավալի գործերը, որոնք բացահայտում են որևէ [[զգացմունք]], տպավորություն, խոհ (օրինակ, [[Պետրոս Դուրյան|Դուրյան]]ի, [[Միսակ Մեծարենց|Մեծարենց]]ի, [[Վահան Տերյան|Տերյան]]ի բանաստեղծությունները): բ) Հաճախ բանաստեղծություն են կոչվում առհասարակ չափածո ստեղծագործությունները` ի տարբերություն արձակ երկերի: Այդ իմաստով, օրինակ, [[Հովհաննես Թումանյան]]ն իր չափածո գործերի ժողովածուներն անվանել է «''Բանաստեղծություններ''», դրանց մեջ մտցնելով ոչ միայն քնարական ոտանավորները, այլև [[պոեմ]]ներն ու [[բալլադ]]ները: Այս առումով «''բանաստեղծությունը''» նույնանիշ է [[պոեզիա]]յի հետ: գ) Մինչև [[19-րդ դար]]ի վերջը հայ իրականության մեջ ''բանաստեղծություն'' ասելով հասկացել են նաև ընդհանրապես ''գեղարվեստական'' [[գրականություն]]: դ) ''Բանաստեղծություն'', ''բանաստեղծական'' [[հասկացություն]]ները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի և [[արվեստ]]ի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով: Այդ իմաստով ևս բանաստեղծությունը նույնանիշ է ''պոեզիային'':
 
== Աղբյուրներ ==
 
* Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 47
 
 
== Տես նաև ==
Տող 10 ⟶ 5՝
* [[Պոեզիա]]
* [[Չափածո]]
 
== Աղբյուրներ ==
 
* Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 47
 
[[Կատեգորիա:Գրականագիտություն]]