«Բաղաձայններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 5.
Բաղաձայնների դասակարգումը կատարվում է ըստ արտաբերման եղանակի, ձայնի ու աղմուկի պարունակության, արտաբերության տեղի և կազմության:
=== Բաղաձայնների դասակարգումն ըստ ձայնի և աղմուկի պարունակության ===
*'''[[Ձայնեղ բաղաձայններ]]ի''' կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում աղմուկի հետ զգալի է նաև ձայնի առկայությունը: Հայերենի բաղաձայններից ձայնեղ են ''բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ'' հնչյունները:
*'''[[Խուլ բաղաձայններ]]ի''' կազմավորմանը ձայնալարերը գրեթե չեն մասնակցում, այդ պատճառով էլ նրանցում առկա է միայն աղմուկը:
Խուլ բաղաձայնները լինում են պարզ և շնչեղ, վերջիններս կազմված են աղմուկից ու ''հ'' [[հագագ]]ից: Պարզ խուլեր են ''պ, կ, տ, ծ, ճ, ֆ, ս, խ, շ, հ'' հնչյունները, շնչեղ խուլեր` ''փ, ք, թ, ց, չ'' հնչյունները:
*'''[[Ձայնորդ բաղաձայններ]]'''ի կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում ձայնի առկայությունը աղմուկի համեմատությամբ ավելի զգալի է, քան ձայնեղ բաղաձայնների դեպքում: Ժամանակակից հայերենի ձայնորդներն են ''լ, ր, ռ, մ, ն, յ'' հնչյունները, որոնք ներկայումս վանկարար արժեք չունեն:
Շփական և պայթաշփական բաղաձայնները, ըստ հնչյունի երանգի, լինում են '''սուլական''' և շչական: Բաղաձայները սուլական և շչական երանգ են ստանում հաղթահարվող նեղվածքի համեմատական նեղության և կլորության պատճառով: Հայերենում սուլական են ''զ, ս, ձ, ծ, ց'' հնչյուները, շփական` ժ, շ. ջ, ճ, չ հնչյունները:
Տող 24.
=== Բաղաձայնների դասակարգումն ըստ արտաբերության եղանակի ===
*'''[[Պայթական բաղաձայններ]]'''ն արտաբերվում են [[բերան]]ի հնչարաններում ստեղծվող որևէ փակվածքի` [[օդ]]ի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում: Այդ հնչյուններն արտասանվում են փակվածքի հաղթահարման ընթացքում վայրկենապես և կոչվում են նաև ''վայրկենական'' կամ ''ակնթարթային'':
Պայթական հնչյուններն արտաբերելիս փակվածքներ կարող են առաջ գալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում` [[շրթունքներ]]ի, [[ատամներ]]ի, [[Լեզու (օրգան)|լեզվի]] և [[քիմք]]ի հպումներից:
Տող 30.
Ժամանակակից հայերենի պայթական բաղաձայններն են` ''բ, պ, փ, գ, կ, ք, դ, տ, թ, մ, ն'':
*'''[[Շփական բաղաձայններ]]'''ն արտաբերվում են [[բերան]]ի հնչարաններում ստեղծվող որևէ նեղվածքի` [[օդ]]ի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում: [[Թոքեր]]ից արտամղվող օդի հոսանքը, անցնելով հնչարաններում ստեղծված նեղվածքի մոջով, շփվում է նրա պատերին և ստեղծում որոշակի աղմուկ: Նեղվածքներն էլ, փակվածքների նման, կարող են առաջանալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում` շրթունքի և ատամների, լեզվի և քիմքի մոտեցմամբ: Շփական բաղաձայնները պայթականներից տարբերվում են նրանով, որ կազմավորվում և արտաբերվում են նեղվածքով (ոչ թե փակվածքով), ինչի պատճառով էլ վայրկենական չեն, այլ տևական ու կարող են հնչել համեմատաբար երկար: Այդ պատճառով էլ շփական բաղաձայնները կոչվում են տևական հնչյուններ:
Ժամանակակից հայերենի շփական բաղաձայններն են` ''վ, ֆ, ժ, շ, զ, ս, ղ, խ, հ'':
*'''[[Պայթաշփական բաղաձայններ|Պայթաշփական]]''' (կիսաշփական, կիսապայթական) բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են միաժամանակ և՛ փակվածքի, և՛ նեղվածքի հաղթահարման շնորհիվ:
Ժամանակակից հայերենի պայթաշփականներն են` ''ջ, ճ, չ, ձ, ծ, ց'':
|