«Բաղաձայններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
 
Շփական և պայթաշփական բաղաձայնները, ըստ հնչյունի երանգի, լինում են '''սուլական''' և շչական: Բաղաձայները սուլական և շչական երանգ են ստանում հաղթահարվող նեղվածքի համեմատական նեղության և կլորության պատճառով: Հայերենում սուլական են ''զ, ս, ձ, ծ, ց'' հնչյուները, շփական` ժ, շ. ջ, ճ, չ հնչյունները:
=== Բաղաձայնների դասակարգումն ըստ արտաբերության տեղի ===
Հնչարտաբերական գործարանների որոշակի մասերում ստեղծվող հնչարաններում և արտաբերման համաձայն` բաղաձայնները ստորաբաժանվում են հետևյալ տեսակների`
'''Երկշրթնային բաղաձայնները''' կազմավորվում և արտաբերվում են երկու շրթունքների միջև ստեղծված հնչարանում: Երկշրթնային բաղաձայններ են ''բ, պ, փ, մ'' հնչյունները:
 
'''Շրթնատամնային բաղաձայնները''' կազմավորվում և արտաբերվում են շրթունքի և ատամնաշարերի միջև ստեղծված հնչարանում: Շրթնատամնային բաղաձայններ են ''վ'' և ''ֆ'' հնչյունները:
=== Բաղաձայնների դասակարգումն ըստ արտաբերության եղանակի ===
'''[[Պայթական բաղաձայններ]]'''ն արտաբերվում են [[բերան]]ի հնչարաններում ստեղծվող որևէ փակվածքի` [[օդ]]ի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում: Այդ հնչյուններն արտասանվում են փակվածքի հաղթահարման ընթացքում վայրկենապես և կոչվում են նաև ''վայրկենական'' կամ ''ակնթարթային'':