«Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
=== Նվարսակի հաշտություն ===
[[Պատկեր:The return to the homeland.jpg|մինի|Վահան Մամիկոնյանի մուտքը [[Դվին]]]]
[[484]] թ-իթվականի [[ամառ|ամռանը]] պարսից բանակը պարտվել է [[Միջին Ասիա|միջինասիական]] քոչվորական ցեղերին՝ հեփթաղներին.[[հեփթաղներ]]ին, կռվում սպանվել է [[Իրան|Պարսից]] [[Պերոզ]] արքան։ Գահ է բարձրացել նրա եղբայր Վաղարշը։ Արքունիքը համոզվել է, որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստամբությունը և ընտրել է զիջումների ուղին։ [[484]] թվականի [[աշուն|աշնանը]] Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան [[Նիխոր]] զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար։ Բանակցությունները տեղի են ունեցել [[Հեր (գավառ)|Հեր գավառ]]ի [[Նվարսակ գյուղ]]ում։ Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը։
[[Պատկեր:Վահան Մամիկոնյան..jpg|մինի|Ասպազեն Վահան Մամիկոնյանը]]
[[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք [[Տիզբոն]], վերահաստատել [[Նվարսակի պայմանագիր]]ը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր։ Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան։ [[483]]–[[484]] թվականներին հիմնովին վերակառուցել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը]]։ Աքսորից վերադարձրել է [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուն]], որը նրա պատվերով և հովանավորությամբ գրել է «[[Պատմություն Հայոց]]» երկը։ Վահան Մամիկոնյանին է հղված Ղազար Փարպեցու «[[Թուղթ առ Վահան Մամիկոնյան]]» նամակը։