«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  6 տարի առաջ
չ
== Ընդհանուր տեղեկություններ ==
[[Պատկեր:Spider_internal_anatomy-en.svg|մինի|աջից|Սարդի ներքին կառուցվածքը]]
[[Գիշատիչ]] են, սնվում են գլխավորապես [[միջատներ]]ով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է [[սարդոստայն]]ով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ [[Բաժանասեռ]] են, արուները հաճախ էգերից փոքր են։ [[Ուղղակի զարգացում|Զարգացումն ուղղակի է]], առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ.հազար ([[Հայաստանում]]ում՝ շուրջ 2000) [[տեսակ]]։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։
 
Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ [[Հարավային Ամերիկա]]յի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ [[սարդ]]ը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։
34 089

edits