«Կարլ Մարքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 30.
'''Կարլ Մարքսը''' ([[անգլերեն]]՝ Karl Marx, [[1818]] թվական, [[մայիսի 5]]-[[1883]] թվական, [[մարտի 14]]) ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում: [[1830]]–[[1835]] թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, [[1835]]–[[1841]]թվականներին ՝ նախ՝ [[Բոննի Ռայթ|Բոննի]], ապա՝ [[Բեռլին|Բեռլինի]] համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում: Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին:
== Աշխատանքային ուղին ==
[[1841]] թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան:
[[1842]] թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր: [[1843]] թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել: Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը: Մարքսը տեղափոխվել է [[Փարիզ]]. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի, [[Հայնրիխ Հայնե]]ի և ուրիշների հետ: [[1844]] թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը: [[1845]] թվականի [[փետրվար|փետրվարին]] ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է [[Բրյուսել]], որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը: [[1848]]–[[1849]] թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ([[1848]] թվական):
 
== Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո ==
[[Պատկեր:Marx color.jpg|351px|մինի]]